14:38 15.04.2019
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:
Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում՝ ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք, հերթական խախտումը կատարելու համար ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:
«Սևան» ՔԿՀ-ում ևս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր:
Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով և գույքով:
ՔԿՀ-ի ԲՍԲ-ում շրջայցի ընթացքում հայտնաբերվել են չբնակեցված կացարաններ, որոնցում առկա են եղել դատապարտյալներին պատկանող հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր, այդ թվում նաև արգելված իրեր և առարկաներ: Այսինքն ՔԿՀ-ում առկա են եղել անվտանգության ապահովման բացթողումներ:
ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք չեն ենթարկվել տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժկանխարգելիչ հետազոտման, իսկ բժշկական սպասարկման բաժնի մասնագետները ոչ բոլոր դեպքերում են այցելել պատժախցերում գտնվող դատապարտյալներին:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Նման խնդիրներ առկա են եղել ՔԿՀ-ի բնակելի գոտում, կացարաններում և բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Կացարանների մոտ եղել են խոշոր աղբակույտեր, որոնք դատախազի պահանջով ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել և ՔԿՀ-ի տարածքը մաքրվել են հենց ստուգման ընթացքում:
Հարկ է ընդգծել, որ նույն խախտումը արձանագրվել էր նաև այս ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված նախկին ստուգման ժամանակ, ինչի մասին տեղեկացվել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:
Այլ իրավունքների ապահովման վիճակի ստուգման համատեքստում պարզվել է, որ ՔԿՀ-ում առկա կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված կարանտինային բաժանմունքում դատապարտյալները պահվում են խցերում: Մինչդեռ նման խցային պայմաններ նախատեսված են փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների համար: Այսինքն`առկա է եղել պատժի կրման առաջին շրջանում դատապարտյալի իրավունքների որոշակիորեն սահմանափակման իրողություն: Բացի դրանից, պարզվել է, որ չեն ապահովվել «Սևան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները կարանտինային բաժանմունքում կատարելու անհրաժեշտ պայմանները:
Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ընդգրկման սահմանված չափորոշիչների պահպանման, տեսազանգից և հեռախոսազանգից անձանց օգտվելու ժամանակացույցի ապահովման, իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին իբրև ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողների հաշվառելու և նրանց հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու, հանձնուքների ընդունման և հանձման կանոնների պահպանման, ինչպես նաև պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների հետագա բնակության վերաբերյալ հարցումներ կատարելու, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու ժամկետների պահպանման ոլորտներում:
Արձանագրված խախտումների մի մասը վերացվել է հընթացս ստուգումների: ՔԿՀ-ում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի կողմից «Սևան» ՔԿՀ վարչակազմին տրվել են առավել տևական ժամանակահատվածում վերացման ենթակա խախտումների ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված մի շարք հանձնարարություններ:
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...