«Գահերի խաղը» կտա ամենակարևոր հարցի պատասխանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Գահերի խաղը» կտա ամենակարևոր հարցի պատասխանը

12:50 15.04.2019

HBO հեռուստաընկերությունը կիրակի օրվանից սկսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնի առաջին սերիայի ցուցադրությունը: Այս եթերաշրջանը կազմված է լինելու 6 մասից, որոնցից յուրաքանչյուրը պետք է տևի  մեկ ժամից ավելի:

Nielsen հետազոտական ծառայության տվյալներով` 2017 թվականին սերիալը դիտել է 16.5 մլն հեռուտադիտող:

Նոր եթերաշրջանը կտա հարցի պատասխանը` արդյո՞ք Ուինթերֆելի լորդի ապօրինի որդին` Ջոն Սնոուն, Երկաթե գահի օրինական տիրակալն է:

Խաղադրույքներն արված են

BetOnline կայքը, որը խաղադրուքներ է ընդունում, որոշակիացրել է, թե որ հերոսները հնարավորություն ունեն դառնալ Վեսթերոսի տիրակալներ:

  1. Առաջին հորիզոնականում Բրանդոն Սթարկն է, որը աշտարակից ընկելով՝ դարձել է հաշմանդամ:  Նրա հնարավորոթյունները գնահատվում են երկուսը մեկին,
  2.  Երկորդ տեղում Դեյեներիս Թարգարիենն է (երեքը մեկին),
  3.  Երրորդ տեղում  Ջոն Սնոուն է (յոթը երկուսի):

ԱՄՆ Տեխնիկական համալսարանի ուսանողները հատուկ ծրագիր են մշակել, որով վերլուծում են սերիալի մասին ողջ տեղեկությունը: Այդ ծրագրի շնորհիվ նրանք մեծ ճշգրտությամբ պարզել են, թե հերոսներից ով կապրի մինչև սերիալի ավարտը: Ըստ դրա՝ 99 տոկոս հավանականությամբ նա Դեյեներիս Թարգարիենն է: Թիրիոն Լաննիստերը 97 տոկոս հավանականությամբ կդիմանա մինչև վերջ, Սանսա Սթարկը՝ 73 տոկոս  հավանականությամբ: Չի բացառվում նաև, որ գահի հավակնորդ  բոլոր հայտնի թեկնածուները զոհվեն:

Ինչի՞ մասին է սերիալը

Սերիալը ստեղծվել է Ջորջ Մարտինի «Ձոն սառույցին և հրին» վեպի մոտիվներով: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին: Այս կինոէպոպեան համարվում է ամերիկյան կինոարտադրության ամենաթանկ նախագծերից մեկը:

8-րդ սեզոնի նկարահանման համար HBO հեռուստաընկերությունը ծախսել է 90 մլն դոլար:  2017 թվականին գլխավոր 5 դերակատարները՝ Դինքլեյջը, Կոստեր Վալդաուն, Հիդին, Կլարկն ու Հարինգթոնը յուրաքանչյուր սերիայի համար ստացել են 500 հազար դոլար:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […] ...

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

BACK_TO_TOP