Որքա՞ն են վաստակել Պուտինը և Մեդվեդևն անցած տարի. հրապարակվել են եկամուտների հայտարարագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Որքա՞ն են վաստակել Պուտինը և Մեդվեդևն անցած տարի. հրապարակվել են եկամուտների հայտարարագրերը

13:00 13.04.2019

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն ու նախարարների կաբինետի անդամները հրապարակել են 2018 թվականի եկամուտների հայտարարագրերը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Պարզվել է, որ Պուտինն անցած տարի վաստակել է 8.648 միլիոն ռուբլի, ինչը մոտ 10 միլիոնով պակաս է, քան 2017 թվականին:  Պատճառն այն է, որ 2017 թվականին ՌԴ նախագահը հողատարածք է վաճառել: Պուտինի սեփականությունը մնացել է անփոփոխ՝ նա ունի  77 քմ մակերեսով բնակարան, ավտոտնակ, «ԳԱԶ-Մ21», «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ  և կցորդով «Скиф»: Բացի այդ, Պուտինն ունի նաև 153,7 քմ մակերեսով բնակարան և ավտոտնակ:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անցած տարի վաստակել է 9.917 միլիոն ռուբլի, ինչը 1.35 միլիոն ռուբլով ավելի է, քան 2017 թվականին: Վարչապետն ունի 367,8 քմ մակերեսով բնակարան, «ԳԱԶ-20» և «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենաներ: Մեդվեդևի կինը անցած տարի ոչինչ չի վաստակել: Նա ունի Volkswagen Golf ավտոմեքենա և երկու ավտոմեքենայի համար նախատեսված տարածք:

ՌԴ նախագահի աշխատակազմի ամենահարուստ մարդն անցած տարվա տվյալներով Իգոր Կոմարովն է. նրա հայտարարագրում նշված է 657 միլիոն ռուբլի կարողություն, քաղաքական գործիչն ունի բազմաթիվ սեփականություններ:

Հարուստ է նաև ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնևը: Նա հայտարարագրել է 538.4 մլն ռուբլի, մեծաթիվ անշարժ գույք  և ավտոմեքենաներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP