23:59 13.04.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցի վերաբերյալ միջազգային այն նորմին, որ ցեղասպանության սպառնալիքի ներքո հնարավոր է Արցախի անջատում տեղի ունենա: Նա հայտնել է, որ նման նորմն աշխատում է՝ հաշվի առնելով մարդու կյանքի իրավունքն ու անվտանգության ապահովման կարևորությունը, և տարածքի բացակայության պայմաններում տեղի խաղաղ բնակչության բնականոն կյանքի խաթարման փաստը: Այս դեպքում այդ նորմը կանխարգելիչ է որակվում:
«Դրա պարզ օրինակը, փաստացի, մի քանի օր առաջ, տառացիորեն, ԱՄՆ-ը ճանաչեց Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք, որը գիտենք՝ միջազգայնորեն ճանաչված՝ Սիրիայի տարածքի մի մասն էր: Սա բավական նշանակալի իրադարձություն է՝ միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսության մեջ, քանի որ, փաստացի, տեղի է ունենում արմատացած և կարծրացած սկզբունքների վերանայում: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների տրանսֆորմացիան և դրա ադապտացումն առկա աշխարհաքաղաքական իրողություններին՝ ստեղծում է նոր միջազգային հարաբերությունների դոկտրինա՝ կոնցեպցիա»,- ասել է նա:
Իր խոսքերով՝ այս առումով պետք է ուշադրություն դարձնել այն կետերին, որոնք դրվել են այդ ճանաչման հիմքում: Նա մեջբերել է ԱՄՆ ներկայացուցչի այն հայտարարությունը, որ որոշման հիմք է ծառայել երկու հանգամանք։
«Առաջինն այն է, որ այդ տարածքների կորուստը փաստացի հետևանք դարձել Իսրայելի նկատմամբ Սիրիայի կողմից ագրեսիայի ցուցաբերմամբ: Երկրորդ հանգամանքը՝ այդ տարածքները կենսական նշանակություն ունեն Իսրայելի ժողովրդի խաղաղ բնակվելու, խաղաղության պահպանման և նրանց անվտանգության համար»,- ասել է Արթուր Ղազինյանը:
Նա հայտարարել է, որ թվարկված երկու կետերն էլ ամբողջությամբ համապատասխանում են Արցախյան հակամարտության հետ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...
08:25 11.03.2025
Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասինՍիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...
08:15 11.03.2025
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրաՏոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...