Ի՞նչ է ուզում Ջուլիան Ասանժը և ինչ կապ ունի նա Հայաստանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:44:39
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+11.09 oC

Ի՞նչ է ուզում Ջուլիան Ասանժը և ինչ կապ ունի նա Հայաստանի հետ

22:30 12.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Ոստիկանությունը հայտնել էր, որ Էկվադորի իշխանությունները Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ էին կանչել:

Ձերբակալության պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի և Պենտագոնի կարևորագույն փաստաթղթերի արտահոսքն է, որ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:

Ասանժի ձերբակալությանն անդրադարձել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և մեկնաբանել, թե ինչ կապ կարող է ունենալ Ասանժը Հայաստանի հետ.

«WikiLeaks-ն ունի գաղափարախոսություն, Ասանժը ասում է, որ պետությունները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց դարձնեն թափանցիկ, գաղտնալսեն և այլն, սակայն իրենց անում են ամեն ինչ, որպեսզի իրենց գործունեությունը լինի մթան շղարշի տակ»:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ WikiLeaks-ը  փորձել է անել ամեն բան, որ պետությունը չդառնա ռեպրեսիվ մեքենա և գաղտնի կնիքի «զոհը»:

Փորձագետը նշեց, որ պետություններն ինչ իրենց ձեռքի տակ ընկնում է, գաղտնագրում են, և սա, իր կարծիքով, Հայաստանի համար ևս խդնրահարույց հարց է.

«Օրինակ՝ Հայաստանում կա օրենք, ըստ որի՝ հույժ գաղտնի փաստաթղթերը պետք է մնան գաղտնի 30 տարի և պետք է բացահայտվեն, եթե լրացուցիչ մի նոր որոշում չկայացվի: Ընդհանրապես փաստաթղթերը պետք է գաղտնի մնան 10 տարի, ապա գաղտնազերծվեն: Հայաստանում ոչինչ չի գաղտնազերծվում: Տարիների ընթացքում նախարարությունները գաղտնագրում են ահռելի քանակի փաստաթղթեր և չեն գաղտնազերծում»:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ամեն տարի ընդամենը 1 կամ 2 փաստաթուղթ է գաղտնազերծվում, իսկ դա նորմալ չէ: Փորձագետը վստահ է, որ այս դեպքում մեծ  վտանգ կա, որ կոռուպցիոն գործարքը կարող է գաղտնազերծվել:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը առաջարկեց ԱԺ-ում հանձնաժողով ձևավորել, որը կզբաղվի գաղտնազերծվող փաստաթղթերի հարցով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

20:31 05.04.2025

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լիակատար հաղթանակ կտանի տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրություններում, իսկ ընդդիմությունը դատապարտված է ձախողման։ «Մենք հավակնություններ ունենք ավելի լավ արդյունքների հասնելու, քան խորհրդարանական ընտրություններում։ Այսօրվա ուսումնասիրությունների համաձայն՝ մեր վարկանիշն էլ ավելի է բարձրացել։ Ընդդիմությունը դատապարտված է շատ ծանր պարտության բոլոր 64 համայնքներում։ Մենք հաղթելու ենք […] ...

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

20:15 05.04.2025

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե ​​երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […] ...

SHANTNEWS

20:00 05.04.2025

SHANTNEWS

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

19:50 05.04.2025

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […] ...

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

19:40 05.04.2025

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

19:29 05.04.2025

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

Կամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...

BACK_TO_TOP