Բագրատաշենի մաքսակետում զննում անցնող տղամարդուն տեսանկարահանած մաքսավորն աշխատանքից ազատվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+24.09 oC

Բագրատաշենի մաքսակետում զննում անցնող տղամարդուն տեսանկարահանած մաքսավորն աշխատանքից ազատվել է

19:46 11.04.2019

Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, որը տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին:

Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է:

Ավելի վաղ հայտնել էինք` համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա:

Տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները

14:18 22.09.2024

ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները

Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները քննարկվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ծաղկաձորում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին եւ առաջարկվող […] ...

Տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար

13:58 22.09.2024

Տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանրային Ռադիոյի «Հատվող […] ...

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ

13:38 22.09.2024

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Աստրիդ Փանոսյան-Բուվենը դարձել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության, հանրային գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։ Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի Ecole Supérieure de Commerce-ի և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի IEP-ի շրջանավարտ է: Հայազգի ֆրանսուհին մագիստրոսի կոչում է ստացել […] ...

Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները

13:20 22.09.2024

Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները

Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները։ Մանրամասները՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ ՀՀ կառավարության ներկայացրած հարցազրույցում:   ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

13:00 22.09.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ալեքսանդրապոլիսի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

12:40 22.09.2024

Ալեքսանդրապոլիսի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը Հունաստանի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորեց հայկական եռագույնով ՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի»։ ...

BACK_TO_TOP