Գյումրիում ծորակներից պղտոր ջուր է հոսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Գյումրիում ծորակներից պղտոր ջուր է հոսում

21:15 11.04.2019

Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ երկու օր է՝ ծորակներից կեղտոտ, կասկածելի բաղադրության ջուր է հոսում և անգամ   տհաճ հոտ ունի:

«Առավոտյան նկատեցինք ջրի պղտորվելը, վախենում էինք օգտագործելուց, փոքր երեխաներ կան տանը, ինֆեկցիաներից վախեցանք»,- ասել է գյումրեցի կինը։

«Պղտոր է եղել ջուրը, մենք վախեցանք օգտագործելուց, հիմի էլ կուգա շատ բարակ, էլի պղտոր ջուր է»,- նկարագրել է Մուշ 2/2 թաղամասի բնակիչներից մեկը։

Իսկ այսօր առավոտյան նույն վիճակն է եղել Մուշ 2 թաղամասում, որտեղ ջրամատակարարումը դադարեցվել է: Սա հաշվի առնելով՝ թաղամասի մանկապարտեզի  երեխաներին տուն են ուղարկել։ «Խողովակներից գալիս էր ոչ որակյալ ջուր, մենք ջուր չունեինք պահեստավորած, որ օգտագործեինք երեխաների համար սնունդ պատրաստելու ժամանակ, կամ լվացվեինք, ճիշտ գտանք երեխաներին ուղարկենք տուն՝ ծնողների հսկողության տակ»,- ասում է Գյումրու «Մուշ» կենտրոնի բուժքույր Աննա Կարապետյանը։Քաղաքի մի քանի թաղամասերում ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի մասնագետները երեկ և այսօր ջրից նմուշառումներ են կատարել: Մանրէաբանական հետազոտության արդյունքները պարզ կլինեն վաղը, բայց միևնույն ժամանակ նշում են, թե այն օգտագործելը վտանգավոր չէ, ուղղակի խորհուրդ են տալիս եռացնել:

«Մենք նմուշառումներ ենք կատարել քաղաքի բոլոր թաղամասերում, խմելու ջրի անվտանգության տեսակետից հիմնական ցուցանիշը մնացորդային քլորի առկայությունն է։ Չի եղել մի կետ, որտեղ մենք քլոր չհայտնաբերենք, այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ ջուրը վարակազերծված է»,- հետազոտությունների արդյունքներն այսպես է ներկայացրել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը։Իսկ ջրի գույնի, որակի փոփոխությունը, «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուի պարզաբանումներով՝ Կապս գյուղի մոտակայքում Ղազանչի -Գյումրի 600 մետր տրամագծով մայր խողովակի վրա տեղի ունեցած վթարն է: Վթարավերացման աշխատանքներն սկսվել են երեկվանից:«Վթար առաջացած հատվածի որոշակի հողային շերտ ներծծվել է խողովակի մեջ, ինչի հետևանքով առաջացել է ջրի որակի թույլատրելի պղտորություն, ամիջապես մեր կողմից  որակի ստուգումներ են կատարվել, որևէ վտանգավոր դեպք չի հայտնաբերվել», -պարզաբանել է «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» ՏՏ մարզերի գծով տնօրենի տեղակալ Արայիկ Եղիկյանը։

Վթարավերացման աշխատանքներն ավարտված են, ջրամատակարարումը Գյումրիի թաղամասերում վերականգնվում է աստիճանաբար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP