Մեքենաների տեխզննման համար ավելի վճարված բնապահպանական գումարները կվերադարձվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+19.09 oC

Մեքենաների տեխզննման համար ավելի վճարված բնապահպանական գումարները կվերադարձվեն

19:44 11.04.2019

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո, վեց ամսվա ընթացքում հետ ստանալ դրանք:

Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասխան բանկ կամ ՖՆ գանձապետարան:

ՀՀ ՖՆ եկա­մուտ­ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի խոսքերով՝ եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով՝ դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը:

«Վճարման կտրոնը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորրագիրը, բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է»,- ասել է նա:

ՖՆ պաշտոնյայի խոսքերով՝ ավելի վճարված գումարի չափը ամենևին պարտադիր չէ, որ ինքնուրույն հաշվակի քաղաքացին: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկ և ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ հարցում կօգնի նաև ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով անհատական տեղեկատվություն:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ:

Հիմքը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրա­ցումներ կատարելու մասին» թիվ 314-Ն որոշում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել

18:53 07.04.2025

Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել

Սպորտային ​​մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտին Սուխոդոլսկին չի կարողացել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից չեզոք կարգավիճակ ստանալ Ռուսաստանի սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինի հետ համատեղ լուսանկարի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիայի հատուկ կոմիտեն, որն ուսումնասիրել է Սուխոդոլսկիի՝ չեզոք կարգավիճակ ստանալու դիմումը։ «Չեզոք կարգավիճակի մասին իմ դիմումը քննարկվում էր ավելի քան երկու […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետ

18:46 07.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...

Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

18:40 07.04.2025

Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:34 07.04.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

18:25 07.04.2025

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

18:19 07.04.2025

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...

BACK_TO_TOP