ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Լևոն Հովսեփյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Լևոն Հովսեփյանը

15:59 11.04.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով այսօր ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանը: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:

Պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003-2005 թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, 2007-2008 թթ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:

Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ Լևոն Հովսեփյանը 2005-2006 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2006-2011 թթ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում:

2011-2017 թթ. Լևոն Հովսեփյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: 2011 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, 2017-ից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Նորանշանակ գիտքարտուղարի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և անվտանգության ոլորտները, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները:

Լևոն Հովսեփյանը կարդում է «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականություն», «Թուրքիայի ուժային կառույցներն ու անվտանգության համակարգը», «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում», «Երկրագիտություն» դասընթացները:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսը տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին և թուրքերենին: Լևոն Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP