Ինչպե՞ս ենք պատկերացնում, որ կարող ենք ԼՂ հարցը կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ինչպե՞ս ենք պատկերացնում, որ կարող ենք ԼՂ հարցը կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի. Փաշինյան

16:48 11.04.2019

ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Քամիլ Այդընը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ` ընդգծեց՝ նրա ընտրությունից հետո մեծ հույսեր ունեին ԼՂ հակամարտության կարգավորման առումով, ապա հետաքրքրվեց բանակցային ձևաչափի փոփոխության մասին:

«Ես արդեն իսկ հարցրի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ո´չ ակնկալում ենք, ո´չ պահանջում, ո´չ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այդ ֆորմատը, որի շրջանակներում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է: Երբ մենք հիմա վերցնենք և նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, ինչպես է այն ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը գործընթացին, ոչ միայն ենթադրվել է, այլև ես քիչ առաջ ասացի. թվականը, ցավոք, չեմ կարող կոնկրետ հիշել, ենթադրում եմ՝ 94-95-96թթ., տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հելդար Ալիևի հանդիպումը ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, երբ այս կոմունիկացիան արվում է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ոչ միայն համանախագահներն են երեքը եղել, այլև եռակողմ ձևաչափով մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ ներկայացուցիչները: ՀՀ վարչապետն ընդգծեց՝ բացարձակապես բանակցային ձևաչափի փոփոխության հարց չի դրվում, այլ դրվում է բանակցային նույն ձևաչափում քննարկումը շարունակելու հարցը: ՀՀ կառավարության ղեկավարը շեշտեց՝ կա պարզ խնդիր, և սա մեզ համար բացարձակապես նախապայման չէ, քմահաճույք չէ, ոմանք նույնիսկ սկզբից սա փորձեցին որակել որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է:

«Մենք ասում ենք՝ ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք, ինչպե՞ս ենք պատկերացնում, որ կարող ենք ԼՂ հարցը կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի: Հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց այն մարդիկ, որ այսօր ապրում են Ղարաբաղում, նրանք ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, պապերի պապերի պապերը: Ինչպե՞ս կարող է մարդ օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխաներն են ծնվել, որտեղ ծնվել, ապրել են և հուղարկավորված են իր նախնիները: Ամեն կոնֆլիկտ, ամեն իրավիճակ պետք է նայել իր էության մեջ:

Հասկանալի է, որ այստեղ կան բազմաթիվ նրբություններ, մեր առաջարկն է նստել սեղանի շուրջ՝ կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները, համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման մասին, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, ԵԽ անդամ երկու երկրների, պետություններին ժողովուրդների»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց՝ հենց այս տրամաբանությամբ է Հայաստանն առաջնորդվում, ասաց՝ ինքը վերջերս նույնիսկ հանդես է եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով, ասուլիսում հռետորական հարց է տվել հրապարակային՝ արդյո՞ք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու ԼՂ և Հայաստանի ժողովրդին:

«Ես կուզեի ունենալ հնարավորություն՝ դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրանց հետ, հիմա էլ կարող եմ, բայց չեմ ուզում՝ դա լինի միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ՝ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդության միջև սկսվի և տեղի ունենա, քանի որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է: Մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

BACK_TO_TOP