Տիրանայի օդանավակայանից մի քանի եվրո հափշտակած անձանց ինքնությունը պարզվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Տիրանայի օդանավակայանից մի քանի եվրո հափշտակած անձանց ինքնությունը պարզվել է

00:46 11.04.2019

Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը:

Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո:

Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից առաջ ինքնաթիռում տեղադրված ուղեբեռի մասին: Այդ ինքնաթիռով Ալբանիայում աշխատող օտարերկրյա բանկերը տարադրամն ուղարկում էին Վիեննա, քանի որ Ալբանիայի կենտրոնական բանկն այն չի ընդունում: Կողոպտիչները՝ 3 հոգի,  անվտանգության աշխատակիցներին ստիպել էին բացել ինքնաթիռի բեռնախցիկի դռները, ապա կանխիկ գումարի մեծ մասը տեղավորել իրենց մեքենայում: Կողոպուտը տևել էր 3-4 րոպե:

Օդանավակայանից հեռանալիս ոստիկանները կրակել են նրանց ուղղությամբ: Փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով կողոպտիչներից մեկը զոհվել է: Ոստիկանությունը պարզել է սպանվածի ինքնությունը՝ Ադմիր Մուրատայ: Ալբանիայի փոխվարչապետը հայտարարել է, որ ոստիկանությունը կարողացել է չեզոքացնել հանցախմբի առաջնորդին, իսկ մյուս երկուսի ինքնությունն արդեն պարզված է, և նրանք հետախուզման մեջ են:

Ոստիկանությունը գտել է նաև կողոպտիչների մեքենան՝ այրված վիճակում: Ականատեսներից մեկն ասել է, որ նրանք փախուստը շարունակել են հեծանիվներով:

Ի դեպ, վերջին 3 տարվա ընթացքում Տիրանայի օդանավակայանում սա թվով 3-րդ այսպիսի գողությունն է: 2016թ․-ին գողացել էին մոտ 1 մլն եվրո, իսկ 2017թ․-ի փետրվարին՝ 3․2 մլն եվրո: Այդ գումարի մի մասը ոստիկանությանը հաջողվել էր գտնել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP