ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապի հետաքննությունը պետական հեղաշրջման փորձ էր, փոխանցում է ТАСС-ը։

«Դա պետական հեղաշրջման փորձ էր։ Դա փորձ էր՝ նախագահին պաշտոնանկ անելու»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ այդ հետաքննությունն «անօրինական» էր։

«Ամենից շատ հետաքրքրված եմ վերադառնալ այն պահին, երբ այս ամենը սկսվեց, հետազոտել այն, քանի ոև դա վհուկների անօրինական որս է», – հավելել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյուլերն ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ։

Մյուլերը չի կարողացել ապացուցել Ռուսաստանի հետ Թրամփի կապը։