Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակվի վաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
7:25:37
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակվի վաղը

18:07 10.04.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է: Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։30-ին: Այս մասին լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Այսօրվա նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել և մանրամասն ու շատ երկար նկարագրել է իրադարձությունները, սակայն փաստաբանը չմանրամասնեց` նշելով, որ ելույթների բովանդակությունը տարբեր առիթներով հատվածաբար ներկայացրել են և այս նիստում որևէ նոր բան չի ասվել:

«Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ հանգամանքներ են եղել 2018թ. նախագահական ընտրություններից հետո, ինչպես են իրադարձությունները զարգացել և ինչն է պատճառ հանդիսացել արտակարգ դրություն մտցնելու համար: Այդ ամենը պետք էր ասել նաև այս դատարանին, որովհետև այս դատարանը այդ փաստարկները երբեք չէր լսել և անհրաժեշտ էր ամեն ինչ ներկայացնել: Դատարանը ավելի շատ լսողի կարգավիճակում էր, որոշ ճշտումներ է արել կողմերից, ոչ ավելի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ, դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարից

11:15 08.04.2025

Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին ու հայտնել, որ մահացած բժիշկն ամրակապված չի եղել։ «Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել […] ...

Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր

11:02 08.04.2025

Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ […] ...

Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել է

10:44 08.04.2025

Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել է

Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,-գրել է նախարարը: ...

Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:34 08.04.2025

Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

10:22 08.04.2025

ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ին

10:16 08.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ: ...

BACK_TO_TOP