Որևէ վատ բան չեմ տեսնում, որ ԵԿՄ նախկին ու ներկա նախագահները կուսակցական են. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Որևէ վատ բան չեմ տեսնում, որ ԵԿՄ նախկին ու ներկա նախագահները կուսակցական են. Արամ Սարգսյան

19:51 10.04.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԿՄ թե´ նախկին, թե´ ներկա նախագահները կուսակցականներ են: Մանվել Գրիգորյանն անդամակցում էր ՀՀԿ-ին, իսկ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության անդամ է:

«Զուգահեռներ չե՞ք տեսնում»,- հարցրել է Աբրահամյանը:

«Ես ճիշտ եմ համարում, որ երկրապահը պետք է միշտ պետության հետ լինի, իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ: Ցավոք, էն խնդիրները, որոնք կան, ազատամարտի հետ կապված, մարդկանց ճակատագրերում ու կենսագրություններում, դրանք զուտ ՀԿ-ի միջոցներով ու հնարավորություններով լուծելու խնդիրներ չեն, նրանք առողջությունը կորցրած, հաշմանդամ դարձած մարդիկ են, ընդհանրապես, ծնողներ կորցրած ընտանիքներ են, որոնք պատերազմող երկրի պարագայում առանձնակի ուշադրության պետք է արժանանան: Էս առումով շատ օբյեկտիվ եմ նայում, որ նախկին նախագահը ՀՀԿ անդամ էր, էս նախագահը գործող իշխանության անդամ կարող է լինել, այստեղ որևէ վատ բան ես չեմ տեսնում»,- պատասխանել է Արամ Սարգսյանը:

ԵԿՄ վարչության անդամը վստահեցրել է, որ ինքը շատ կցանկանար, որ ԵԿՄ-ի նման կառույցները, ինչպես Արևմուտքում է, լինեն զուտ վետերանների միություններ, լուծեն դաստիարակչական, սոցիալական խնդիրներ, բայց ՀՀ-ի և Արցախի պարագայում խրամատները դեռ ունեն մինչև 60, 65 տարեկան երկրապահների կարիքը:

Եթե նրանք, անհրաժեշտության դեպքում, չհայտնվեն դիրքերում, որոշակի խնդիրներ կունենանք: Ասվածի հավաստիությունը հաստատում է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP