Շատ-շատ երկրապահներ չդիմացան խաղաղության փորձությանը. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Շատ-շատ երկրապահներ չդիմացան խաղաղության փորձությանը. Արամ Սարգսյան

15:10 10.04.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկարի» տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանին հիշեցրել է այն իրադարձությունների մասին, որոնք վարկաբեկել են այդ միությունը:

«Դա տուշոնկայի պատճառով չէ,  դա գալիս է 1995, 1996 թվականներից, երբ որ նրանք իրենց լկտի էին պահում, ազդում էին ընտրությունների վրա,  արդյո՞ք այդ բեռը չափից դուրս ծանր չէ»,- հարցրել է Արամ Աբրահամյանը:

«Դժբախտաբար, մեր հանրությունը մարդկանցից, ում հետ հույսեր է կապել պատերազմի ժամանակ, նաև արդարություն է սպասում մնացած բոլոր ժամանակների մեջ: Պատերազմի փորձությունը և խաղաղության փորձությունը բացարձակ տարբեր բաներ են: Միանշանակ ընդունում եմ ձեր մոտեցումը, որ շատ-շատ երկրապահներ չդիմացան խաղաղության փորձությանը»,- ասել է Սարգսյանը:

ԵԿՄ վարչության անդամի խոսքերով՝ երբ բանակ չկար, ժողովուրդն իր հույսը տեսավ կամավորական ջոկատների մեջ, որոնցից, հետագայում, ձևավորվեց Երկրապահը:

«2008 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանն էր, չէ՞, հարթակից ասում՝ Մանվե՛լ, Մանվե՛լ: Այսինքն՝ ժողովուրդն ուզում էր, որ Մանվելը կանգնի իր կողքին, որ ինքն իշխանափոխություն անի: Ես այդ ժամանակ հրապարակում էի, և ժողովուրդը վանկարկում էր: 2004-ին ես երբեք չեմ վանկարկել Մանվել, ես ԵԿՄ-ի անդամակցության փաստաթուղթ ունեմ, բայց երբեք ԵԿՄ-ի անունը չեմ տվել, չեմ ասել, որ իրենք մեր հետ են, որովհետև հասկացել եմ, որ այս մարդիկ հասկացվում են զենքով մարդ, իսկ զենքով մարդը պետք է լինի պետության ու պետականության կողքին»,- ասել է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, 1996 թվականին ԵԿՄ-ն բաժանվեց երկու մասի՝ մի մասը պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուս մասը՝ Վազգեն Մանուկյանին:

Արամ Սարգսյանը մի քանի օրինակ է բերել, որոնք վկայում են ԵԿՄ-ի վճռորոշ ու դրական գործունեության մասին:

«Իհարկե, եղել են երկրապահներ, որ լկտի են իրենց դրսևորել, իհարկե, եղել են պաշտոնյաներ, մեծահարուստներ, որ լկտի են իրենց դրսևորել, բայց էսօրվա ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ այն է, ոչ չկա այդ հաբրգածությունը, որ որևէ մեկը գիշերով մեքենաներով, հակառակ փողոցներով չի քշում, որևէ մեկն օրենքի առաջ իրեն առավել չի համարում»,- ասել է Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

11:33 22.11.2024

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...

BACK_TO_TOP