Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. Նիկոլ Փաշինյան

14:40 10.04.2019

«Անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ գործունեության տարեկան ամփոփման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում նա ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների և դրանք ինստիտուցիոնալ առումով ամրագրելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը:

«Չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին, որ երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար, անկախ, իրապե´ս անկախ, ոչ թե թղթի, վերնագրի, հայտարարության մեջ, այլ իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է, և այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից: Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցող այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը:

Սա կարևոր արձանագրում է, և ուզում եմ բոլորս լուրջ վերաբերվենք դրան: Եթե հանկարծ գտնվեն մարդիկ, որ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նշանակում է` գործում են կառավարության դեմ և Հայաստանի ժողովրդի դեմ: Շատ կարևոր է, որ ՀՀ դատական համակարգը կարողանա օգտվել այս հնարավորությունից, որի համար հարկավոր է, որ լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այս պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքերով` այս իրավիճակը ապահովելու համար հարկավոր է նաև 2 պայման, որ համակարգից իսպառ վերանա կոռուպցիան:

«Ես հայտարարում եմ, որ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդը, գալու է իր հետևից, եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը»,- նշեց վարչապետը:

Վարչապետը նաև հստակեցրեց, որ այս ամենն ասում է վերջնական եզրակացության համար, որ այսօր պատմական շանս ունենք Հայաստանում ունենալ իսկապես անկախ դատական համակարգ և չկա որևէ խոչընդոտ` այդ հաղթանակն արգելակելու համար:

«Հույս ունեմ, որ այսօրվա այդ շանսը կօգտագործվի: Այլ բան է, թե ովքեր են, որ կնպաստեն և ովքեր են, որ կխանգարեն այդ շանսի իրականացմանը: Եթե խանգարողներ չլինեն, կհասնենք շատ արագ ու արդյունավետ, իսկ եթե պարզվի, որ խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների և հետո միայն նոր անկախ դատական համակարգի հարցը»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

20:40 22.11.2024

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

FourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […] ...

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

20:28 22.11.2024

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

20:20 22.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

20:13 22.11.2024

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

BACK_TO_TOP