Ռեստավրացվել ու թանգարանում ցուցադրվում են Իսահակյանի անձնական իրերն ու հագուստները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Ռեստավրացվել ու թանգարանում ցուցադրվում են Իսահակյանի անձնական իրերն ու հագուստները

23:49 09.04.2019

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ֆոնդը համալրվել է յոթ նոր ցուցանմուշներով։ Ռեստավրացվել և թանգարանի ցուցասրահ են վերադարձվել Վարպետի  կոստյումը, մակինդոժը ՝ ջրակայուն վերարկուն, փողկապը և գլխարկը։

«Շատ պատասխանատու աշխատանք էր և այստեղ կիրառվել է վերականգնման թաղիքով չոր տեխնիկայի մեթոդը, հագուստի մաշված հատվածները վերականգնվել են, և արդեն թանգարանի այցելուները կարող են տեսնել մեր աշխատանքի արդյունքը»,- Վարպետի հագուստները ներկայացնելով՝ ասել է ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը:

Ներկայացվել են նաև Իսահակյանի անձնական արխիվից այն լուսանկարները, որոնցում Իսահակյանն այն հանդերձանքով է, որոնք այսօր համալրեցին ցուցանմուշների ֆոնդը: «Նկարներ կան,որոնք թվագրվում են 1953-1956 թվականները, և դրանից փաստ է, որ Իսահակյանը կյանքի վերջին տարիներին կրել է հենց այս հագուստները և եղել է այս փողկապով, այս գլխարկով: Մենք ունենք նաև լուսանկար, որտեղ Իսահակյանը Մարիամ Ասլամազյանի հետ է ՝ թվագրված 1953 թվականին, որտեղ երևում է նաև նրա ջրակայուն վերարկուն, որն արդեն ցուցադրվում է թանգարանում»,- լուսանկարները ցուցադրելով՝ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Իսահակյանի մոր ՝ Ալմաստի վարդ-թանթանայի կրկնօրինակը ևս այսուհետ կլինի թանգարանի նորաբաց լուսանկարչական սրահում։ 62 տարվա պատմության ցուցանմուշները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գյումրեցու ապրուստի և կենցաղի լավագույն օրինակն են։«Թանթանան բաղկացած է 70 ծաղիկներից,որոնք հիմնականում բաժանել ենք երկու խմբի ՝ երեքնուկների և զանգակների: Ծաղիկները զույգերով են կազմված, մետաղյա լարերից յուրաքանչյուրի վրա զանգակ է ամրացված: Գործն արված է հայկական ասեղնագործ ժանյակ տեխնիկայով»,- թանթանայի կրկնօրինակման բարդ աշխատանքը այսպես է ներկայացրել վերականգնող վարպետ Իսկուհի Սարգսյանը:

«Գիտելիքը փայլեցնում է, հագուստը՝ քայլեցնում, այսպես էր ասում Վարպետը, և եթե մենք 62 տարի հետ գնանք, ուրեմն կտեսնենք, որ այս հագուստով Իսահակյանը շրջել է փողոցից փողոց,անցել բազմաթիվ տեղերով: Այսօր մենք կյանք ենք տվել այդ հագուստներին. կարծես նորից Վարպետը տուն է վերադարձել»,- ասել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։Նախատեսվում  է նաև վերաբացել այն հին թոնիրը, որը թանգարանի վերանորոգման ժամանակ բանվորները ծածկել են հողով: Այդ թոնրի կողքին է անցել  բանաստեղծի մանկությունը: Նախատեսվում է այն վերածել գործող թոնրատան: Իսահակյանի հագուստների ռեստավրացիոն աշխատանքները կատարել են «Տերյան» մշակութային կենտրոնի մասնագետները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

SHANTNEWS

15:00 22.11.2024

SHANTNEWS

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

BACK_TO_TOP