Թեղուտին վերաբերող որոշման մասով արձագանքներ չկան. Ինգա Զարաֆյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
--1.91 oC

Թեղուտին վերաբերող որոշման մասով արձագանքներ չկան. Ինգա Զարաֆյան

16:17 09.04.2019

Որոշ ժամանակ առաջ հանրային բնապահպանական դատարանը քննեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը:

Նիստից հետո հրապարակվեց նաև վճիռը, որով համալիր աուդիտ իրականացնելու, արդյունքները հրապարակելու պահանջ է ներկայացվում նաև կառավարությանը: Պահանջվում է «Թեղուտին» և դրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու ճանաչել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասներ, արգելել Թեղուտի հանքի շահագործումը՝ բնապահպանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացության բացակայության հիմքով:

Ասվում էր, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է բնապահպանական դատավարության նախաձեռնող Ինգա Զարաֆյանից, թե ի՞նչ արձագանք է ստացել որոշումը։

«Հետաքրքիրն այն է, որ մենք Թեղուտի պահով, որն իսկապես հանցագործություն է համարվում, արձագանք ընդհանրապես չտեսանք՝ ի տարբերություն Արարատյան դաշտի: Միայն մեկ արձագանք ենք ստացել՝ լսել ենք Ալեն Մկրտչյանի հայտարարությունը, որ նրանք հիմա անցկացնում են բանակցություններ նոր օպերատորի հետ, հույս ունեն, որ Թեղուտի հանքը պետք է շահագործվի, թե ինչ պայմաններով` նրանք չեն ասել: Իսկ մեր վճռում ստույգ գրված է՝ մինչև այդ հանցագործությունը չբացահայտվի, Թեղուտի հանքի շահագործումը հնարավոր չէ հին պայմաններում»,- ասել է Զարաֆյանը:

Հիշեցնենք, որ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը երկրորդն էր, որը քննվում էր հանրային բնապահպանական դատարանի կողմից: Առաջին դատը վերաբերել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը որոշ ժամանակ անց SHANTENWS.am-ին ասաց, որ առաջին դատավարության վճռի վերաբերյալ իրենք արդեն պատասխան-արձագանքներ ունեն: Արձագանքել են դատախազությունից և ԱԱԾ-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անգոլայի նախագահը օգնել է Բայդենին

23:02 03.12.2024

Անգոլայի նախագահը օգնել է Բայդենին

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, ով վերջերս դարձավ 82 տարեկան, աստիճանին չսայթաքել օգնել է Անգոլայի առաջնորդ Ժուան Լորենսոն։ Կադրերում երևում է, որ երբ Բայդենտ պետք է բարձրանա ամբիոն, Լորենսոն բռնում է նրա ձեռքից և օգնում բարձրանալ աստիճանը։ Ներկայումս Բայդենը իր առաջին այցն է կատարում Աֆրիկա մայրցամաք որպես նախագահ: Այս ուղևորությունը կարող է լինել նրա վերջին […] ...

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 35 իրավաբանական անձի և նավի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու համար

22:53 03.12.2024

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 35 իրավաբանական անձի և նավի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու համար

ԱՄՆ գանձապետարանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել է 35 իրավաբանական անձ և նավ, որոնք կապված են իրանական նավթի փոխադրման հետ: «Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում 35 կազմակերպության և նավի նկատմամբ, որոնք կարևոր դեր են խաղում իրանական նավթի ապօրինի փոխադրման մեջ արտաքին շուկաներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների նախարարի տեղակալ Բրեդլի  […] ...

Lufthansa-ն երկարաձգել է Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև հունվարի վերջ

22:43 03.12.2024

Lufthansa-ն երկարաձգել է Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև հունվարի վերջ

Deutsche Lufthansa-ը, որը հանդիսանում է Գերմանիայի ազգային ավիափոխադրողը և Եվրոպայի ամենամեծ ավիացիոն կոնցեռնը, հայտարարել է, որ իր ինքնաթիռները շարունակելու են Իսրայել չթռչել։ «Lufthansa խմբի բոլոր ավիաընկերությունները կերկարաձգեն դեպի Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ»,-ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: Deutsche Lufthansa-ում ընդգրկված են Lufthansa-ն, Eurowings-ը, Swiss-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը: «Տուժած […] ...

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը զինվորականներին կոչ է արել չենթարկվել նախագահի հրամաններին

22:32 03.12.2024

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը զինվորականներին կոչ է արել չենթարկվել նախագահի հրամաններին

Հարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» Դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել զինվորականներին և ոստիկաններին չհնազանդվել նախագահ Յուն Սեոկ Յոլի «հակասահմանադրական և անօրինական» հրամաններին։ Այս մասին հայտնում է The Korea Herald թերթը։ «Վերադասի հակասահմանադրական և ապօրինի հրամանը կատարելը նաև հանցակից է դարձնում։ Հենց այս պահից ես կոչ եմ անում զինվորականներին և ոստիկաններին հնարավորինս […] ...

Խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի մեկնարկից առաջ Ադրբեջանի մեջլիսը Հայաստանին  նոր տարածքային պահանջներ է ներկայացնում

22:24 03.12.2024

Խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի մեկնարկից առաջ Ադրբեջանի մեջլիսը Հայաստանին նոր տարածքային պահանջներ է ներկայացնում

Ադրբեջանի խորհրդարանում այսօր լսումներ են անցկացվել: Դրանք կոչվել են «Անվտանգ ու արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան»: Հիշեցնենք՝ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հարապետության տարածքը: Ըստ էության, այն եղել է պետական միջոցառում և ոչ թե առանձին պատգամավորների նախաձեռնություն. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իհարկե, անկասկած: Սեպտեմբերին Ադրբեջանի մեջլիսի 9-րդ գումարման այդ կազմը ձևավորելուց հետո […] ...

Բոլոր ջանքերը կգործադրենք Սիրիայում և մեր երկրում անվտանգությունը պահպանելու համար․ Իրաքի վարչապետ

22:16 03.12.2024

Բոլոր ջանքերը կգործադրենք Սիրիայում և մեր երկրում անվտանգությունը պահպանելու համար․ Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Բաղդադը բոլոր ջանքերը կգործադրի իր երկրի և Սիրիայի անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում են երկրի կառավարության գրասենյակից։ «Վարչապետը Էրդողանին տեղեկացրել է, որ Իրաքը չի կանգնի և չի հետևի Սիրիայում տեղի ունեցող վտանգավոր իրադարձություններին և կգործադրի բոլոր ջանքերը իր և Սիրիայի […] ...

BACK_TO_TOP