Ապօրինի հատված ծառերի՝ պետական ու մասնավոր տվյալների մեծ տարբերության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ապօրինի հատված ծառերի՝ պետական ու մասնավոր տվյալների մեծ տարբերության մասին

14:03 09.04.2019

Այսօր «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով հրավիրված բնապահպանական դատավարության ժամանակ հայցվոր,  Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Անի Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ իրենք մոնիթորինգներ են իրականացրել հանրապետության անտառտնտեսություններից շատերում և բազմաթիվ խախտումներ արձանագրել:

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե կա՞ր արդյոք ապօրինի ծառահատումների ընդհանուր թիվ.

«Ես կարող եմ ասել մեր տվյալները: 2015-2016 թվականներին կամավորներով տարբեր տարածքներ գնացինք: Մենք ամբողջ անտառները չենք նայել, բայց միայն մեր տվյալներով՝ այդ ընթացքում 3000-ից ավելի ապօրինի ծառահատում է եղել, էն դեպքում, երբ մենք մի խմբով, մեկ անտառտնտեսությունում գտնում էինք ապօրինի հատված այնքան ծառ, ինչքան այդ տարի ամբողջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ամբողջ Հայաստանի տարածքով մեկ տարվա ընթացքում էր հայտնաբերում»,- ասել է  Խաչատրյանը:

Ըստ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցչի՝ պետական մակարդակներում խնդրի լուծման ուղղությամբ զգալի առաջընթաց դեռ չեն նկատել, հույս ունեն, որ այդպես չի շարունակվի: Այն, ինչ տեսել են այցերի ժամանակ, խոսում է հսկայական կորուստների մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում էր երկրի տարածքի 11.2 % –ը՝ մոտ 460 հազար հա, որից 334,1 հազար հա-ն անտառածածկ տարածքներն են, այդ թվում՝ մոտ 50 հազար հա-ն` արհեստական անտառները: Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների` Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը:

«Պետք է լուրջ վիճակագրություն, պետք է լուրջ մոնիթորինգներ անել ու պարզել, թե ինչ վիճակ է հիմա, ու ըստ դրա՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, քանի դեռ չենք հասել նրան, որ անդառնալի հետևանքներ ունենանք: Աղետի առաջ կկանգնեք, որովհետև անտառն ինքը միայն հումք չէ, միայն որպես ծառ դիտելով՝ շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնում, որովհետև տեղացիներն են օգտվում անտառից, այն ջուր ստեղծելու ռեսուրս է, սողանքներից է պաշտպանում և այլն»,- հավելել է Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP