Հրապարակվել է քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը հրապարակելու վերաբերյալ վարչական վարույթով որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+11.09 oC

Հրապարակվել է քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը հրապարակելու վերաբերյալ վարչական վարույթով որոշումը

13:46 09.04.2019

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հրապարակվել է Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը հրապարակելու վերաբերյալ վարչական վարույթով որոշումը.

«2019 թ. հունվարի 25-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը դիմել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել, թե արդյոք 2018-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկն ու պարգևատրումների չափը հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքներին: Ըստ ՀԿ-ի նախագահի՝ Երևանի քաղաքապետարանն անձնական տվյալների պաշտպանության պատրվակով միջամտել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքին:

Գործակալությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել խնդրի հետ առնչվող օրենսդրությունը, իրականացվել են լսումներ: Ըստ Գործակալության կայացրած որոշման՝ Երեւանի քաղաքապետի պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակելը չի հակասում անձնական տվյալների մշակման օրինականությանը: Միևնույն ժամանակ, Գործակալությունը փաստում է, որ Երևանի քաղաքապետի կողմից չնշանակվող պաշտոնները զբաղեցնող անձանց անձնական տվյալների մշակումը չի համապատասխանում անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին, քանի որ այդ տվյալները չեն մշակվել օրենքներով սահմանված ձևով, քաղաքապետի կարգադրությունների հավելվածներում ներառվել և արդյունքում նաև հրապարակվել են ավելի մեծ քանակով անձնական տվյալներ, քան սահմանված է օրենքներով, ուստի խախտվել է այն անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ում պարգևատրելու, հետևաբար նաև պարգևատրման վերաբերյալ արձակած կարգադրության հավելվածում ներառելու իրավասություն Երևանի քաղաքապետը չուներ: Այլ կերպ ասած՝ Գործակալությունը գտնում է, որ քաղաքապետի՝ խնդրո առարկա հանդիսացող կարգադրությունները պետք է հրապարակվեին, սակայն դրանցում ի սկզբանե չպետք է ներառվեին այն անձանց անձնական տվյալները, ում խրախուսելու իրավասություն Երևանի քաղաքապետը չուներ:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գործակալությունն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ոլորտը կարգավորող օրենսդրությունը լռում է աշխատողի անձնական տվյալների փոխանցման մասին, գործատուն պետք է առաջնորդվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներով:

Հաշվի առնելով այն, որ վարույթի շրջանակներում քննարկվող հարցն ունեցել է հանրային որոշակի հնչեղություն՝ Գործակալությունը հարկ է համարում շեշտել, որ սույն որոշումը վերաբերում է Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը հրապարակելու կամ հարցմամբ դիմողին հարցման հիման վրա դրանք տրամադրելու իրավաչափությանը և չի կարող մեկնաբանվել որպես այլ գործատուների կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը հրապարակելու վերաբերյալ որոշում: Փոխարենը, գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված ընդհանուր դիտարկումները Գործակալության հրապարակած խորհրդատվությունների և ուղեցույցերի հետ մեկտեղ կարող են ուղենիշ հանդիսանալ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատողի անձնական տվյալների փոխանցման իրավաչափության վերաբերյալ որոշում կայացնելիս:

Մասնավորապես, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված գործատուի կարգավիճակից, աշխատողի կարգավիճակից, աշխատողի տվյալները պահանջողի կարգավիճակից կամ փոխանցման դեպքից՝ պետք է վերհանել վերաբերելի օրենսդրությունը և պարզել՝ արդյոք տվյալ դեպքում օրենքով սահմանված է գործատուի իրավունքը կամ պարտականությունը հրապարակելու աշխատողի անձնական տվյալները, թե սահմանված չէ և պետք է առաջնորդվել աշխատողի համաձայնությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP