15:14 08.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց:
Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա անհատական միջնորդություն ներկայացնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար:
Հավաքվածներին մոտեցել է վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել շփվել նրա հետ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ:
Քիչ անց աշխատակիցներին փոխանցեցին նաև Նիկոլ Փաշինյանի պատասխանը, որ ինքը չի կարող անհատական միջնորդություն ներկայացնել:
«Սպայկա» զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ հարգում են վարչապետի որոշումը, բայց չեն ընդունում, ուստի գործողությունների այլ ծրագիր կմշակեն:
Ակցիան դադարեցվեց, իսկ հետագա գործողությունների մասին ցուցարարները լրացուցիչ խոստացան տեղեկացնել:
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի ուշ Դավիթ Ղազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը պետությանը 7 միլիարդ դրամի վնաս չի պատճառել:
Իր հերթին, Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել էր Դավիթ Ղազարյանի ասուլիսի գնահատականներին` դրանք որակելով որպես «անհիմն»:
19:29 05.04.2025
Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերըԿամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...
19:20 05.04.2025
Ուկրաինայի արեւմուտքում վարորդների մոբիլիզացիայի պատճառով ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվել է․ StranaՈւկրաինայի արևմտյան Լվովի մարզի Դրոհոբիչում ավտոբուսի վարորդները հրաժարվել են աշխատանքի գնալ գործընկերոջ մոբիլիզացիայի պատճառով, ինչը քաղաքում տրանսպորտային կոլապս է առաջացրել։ Այս մասին հայտնել է տեղական փոխադրող «Սիգմա» ընկերության տնօրեն Միխայիլ Պաստուշակը։ «Քաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների վարորդները չեն կարողանա աշխատանքի գնալ։ Պատճառն այն է, որ տարածքային հավաքագրման կենտրոնի աշխատակիցների կողմից կրկնակի փորձեր են եղել՝ բռնի ուժով […] ...
19:09 05.04.2025
Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում Չինաստանի տնտեսությանը, քան ամերիկյան տնտեսությանը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է Truth Social-ում տեղադրված հրապարակման մեջ: «Չինաստանը շատ ավելի շատ տուժեց, քան Միացյալ Նահանգները: Նրանք և շատ այլ երկրներ անընդունելի վատ վերաբերմունք ցուցաբերեցին մեր հանդեպ»,-պնդել է Թրամփը՝ անվանելով ԱՄՆ նախկին տնտեսական քաղաքականությունը «հիմար […] ...
19:00 05.04.2025
Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ «Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում: Այս որոշումը նրա համար […] ...
18:48 05.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն աճում էՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455-ի, 4840 մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի պետական լրատվամիջոցներին։ «Զոհվել է 3455 մարդ, վիրավորվել՝ 4840-ը»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 3301 զոհի և 4792 վիրավորի մասին։ Անցյալ շաբաթ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները […] ...
18:40 05.04.2025
«Կրթվելը նորաձև է». ծրագրի հանդիպումներին Արմավիրում մասնակցել է նաև վարչապետըԱրմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: ...