14:22 08.04.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր լրագրողները հարց են ուղղել օրերս ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդերի մասին: Լրագրողները հետաքրքրվել են Գագիկ Ծառուկյանից, թե նա ինչ կարծիք ունի այդ ամենի մասին:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ խմբակցության անունից պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ամեն ինչ ասել է` ինքը համաձայն է պատգամավորի կարծիքի հետ.
«Ես ասեմ բոլորին, որ որպես Ծառուկյան, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեզ համար անընդունելի է: Եվ ոնց որ ասենք, թե միշտ եղել է, դա արատ է, արատը մենք պետք է ոնց որ եղել է` թաքուն պահել, թաքուն պետք է պահենք: Մենք թույլ չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա»,- ասել է Ծառուկյանը:
Լրագրողների այն հարցին, թե Ծառուկյանն ինչ նկատի ունի՝ «արատ» ասելով.
«Արատ է, դա իհարկե արատ է: Ի՞նչ, դա նորմա՞լ է ձեզ համար»,- պատասխանել է պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովում օրեր առաջ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով: Լսումների ժամանակ ձայնի իրավունք է խնդրել և ելույթ ունեցել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը:
16:55 05.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
16:40 05.04.2025
Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնելՃապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է Ճապոնիայից առաջարկների «փաթեթ» ներկայացնել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի հետ բանակցություններում ես ցանկանում եմ Ճապոնիայի առաջարկը ներկայացնել որպես փաթեթ, ուստի ժամանակ կպահանջվի, բայց մենք հաջողության կհասնենք, եթե դա անենք»,- լրագրողներին ասել է վարչապետը։ Ուրբաթ օրը Իսիբան հայտարարել է […] ...
16:26 05.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
16:10 05.04.2025
Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունըԱպրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […] ...
15:54 05.04.2025
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ […] ...
15:40 05.04.2025
Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժածԱյսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...