Աննա Հակոբյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոսթոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Աննա Հակոբյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոսթոնում

11:26 07.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը: Ապրիլի 4-ին Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի, «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, շերիֆ Փիթեր Քյուրքչյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Արա Նազարյանի, Սինտիա Ղազարյանի և Բոսթոնի հայ համայնքի այլ հարգարժան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել հուշարձանին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել Բոսթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա շեշտել է, որ այցի առաջին իսկ վայրկյանից առանձնահատուկ կապ ու ջերմություն է զգացել:

Ապրիլի 5-ին Աննա Հակոբյանն այցելել է Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոց: Դպրոցի տնօրեն Հուրի Բոյամյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է կրթօջախով, շփվել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների և ծնողների հետ: Կրթօջախի սաներին նա խորհուրդ է տվել լավ սովորել հայոց լեզուն:

«Սիրե´ք ձեր լեզուն, խոսե´ք հայերեն, կրթվե´ք հայերեն լեզվով և անպայման կապը ձեր հայրենիքի հետ ամուր պահեք: Եվ շատ ավելի լավ կլինի, որ ձեր ապագան տեսնեք Հայաստանում: Ես հույս ունեմ, որ ծնողները դեմ չեն իմ այս խորհրդին, որովհետև աշխարհում շատ տեղերում կարող է լավ լինել, սակայն ամենալավ կյանքը, ամենաջերմ արևն ու ամենահամեղ ջուրը հայրենիքում է»,- շեշտել է Աննա Հակոբյանը:

Դպրոցի աշակերտներից մեկը խնդրել է նրան պատմել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի մասին: Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամը օգնում է քաղցկեղով հիվանդ մանուկներին, որպեսզի նրանք կարողանան ավելի շուտ ապաքինվել, վերադառնալ դպրոց, լավ սովորել ու հայրենիքի համար լավ մարդ դառնալ: Մեկ այլ աշակերտի հարցին, թե ի˚նչ ձևով կարող է օգնել երեխաներին, Աննա Հակոբյանը շեշտել է, որ կարող են քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնել նրանց հետ շփվելով, խաղալով, ընկերանալով ու միասին ուրախ ժամանակ անցկացնելով: Աննա Հակոբյանը խոստացել է, որ երբ դպրոցի աշակերտները ամառային արձակուրդներին գան Երևան, ապա անպայման հանդիպում կկազմակերպի նրանց ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի երեխաների հետ:

Բոսթոնում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև Րաֆֆի և Նինա Ֆեստկջյաններին: Հանդիպմանը, որին մասնակցել են Բոսթոնի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ սփյուռքի համայնքները Հայաստանի հարստությունն են և շատ խնդիրներ, դժվարություններ չէին հաղթահարվի, եթե սփյուռքը չլիներ:

«Հայաստանն ու սփյուռքը տարբեր բաներ չեն, նրանք մեկ ամբողջություն են: Դա ամեն անգամ զգում եմ յուրաքանչյուր սփյուռքահայի օջախում հայտնվելուց: Մենք միշտ ընկալում ենք սփյուռքը, որ պետք է Հայաստանին օգնի մարտահրավերները, դժվարությունները հաղթահարելու համար: Ուզում եմ ասել, որ եկել է այն պահը, երբ մենք պետք է միավորվենք ոչ թե դժվարությունները հաղթահարելու, այլ մեր երկրի զարգացման համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Բոսթոն այցելության ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև «Հայրենիք» արխիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP