Քրգործ՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+7.95 oC

Քրգործ՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ

20:15 03.11.2017

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն, 2017թ հուլիսին Վանաձոր քաղաքի բնակիչ Կ. Փ.-ի, իսկ հունիսին Աբովյան քաղաքի բնակիչ Վ. Գ.-ի անուններով հիմնադրել է համապատասխանաբար «Ռ.» և «Ա.» ՍՊ ընկերությունները: Դրանից հետո, կազմելով և օգտագործելով ներկրված ապրանքների վերաբերյալ կեղծ գնային տվյալներ պարունակող հաշիվ ապրանքագրեր, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրել տարբեր տեսակի ապրանքներ, որոնք իրացրել է, սակայն հարկային մարմին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չի ներկայացրել:

Չհաշվարկած ու չվճարված հարկային պարտավորությունների նախնական ուսումնասիրությամբ երկու ընկերությունների անվամբ ներկրված ապրանքների մասով բացահայտվել է 134 571 240 ՀՀ դրամի իրացման շրջանառություն, որից վճարման ենթակա ԱԱՀ-ն՝ 22 434 525 ՀՀ դրամ, շահութահարկը՝ 21 083 340 ՀՀ դրամ:

Ելնելով նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

17:54 26.11.2024

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

Ողջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

17:49 26.11.2024

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

Նոյեմբերի 24-ին` գիշերվա ժամը 3:19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` […] ...

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

17:44 26.11.2024

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

ԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

17:38 26.11.2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել անցած 12 տուրի արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը […] ...

BACK_TO_TOP