ՊՎԾ պաշտոնյայի կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ՊՎԾ պաշտոնյայի կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ

17:08 06.04.2019

Պետական վերահսկողական ծառայության  կալանավորված պաշտոնյաներից մեկի՝  գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում:

«Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»:

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված պաշտոնյաներն էին ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ մի քանի բժշկական կենտրոններում գնումների գործընթացում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից հնարավոր միջամտություն նկատելու կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությանն էր դիմել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ իր դիմումը վերաբերում է բուժհաստատություններին դիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին, մասնավորապես՝ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարի բարձրաձայնած խնդրին։

Բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարարող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողական  ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահսկողական  ծառայության աշխատակիցների հետ է կապված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

16:02 22.11.2024

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։ Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Տաք եղանակներ դիտվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ […] ...

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

15:49 22.11.2024

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

Ռուս զինվորականները կմշակեն ուկրաինացի քաղաքացիներին «Օրեշնիկի» միջոցով առաջիկա հարձակումների մասին նախազգուշացնելու նրբությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, դրանք կմշակվեն մեր զինվորականների կողմից և կհաղորդվեն այնպես, որ երկրի քաղաքացիական բնակչությունը (Ուկրաինայի) ստանա այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը, խոստովանել է, որ ինքը դեռ չի կարող խոսել այդ մշակումների մասին։ Այսպիսով, […] ...

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

BACK_TO_TOP