Մեզ մոտ գարուն չկա, աշուն է ու ձմեռ․ Գարնառիճի բնակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Մեզ մոտ գարուն չկա, աշուն է ու ձմեռ․ Գարնառիճի բնակիչ

21:33 07.04.2019

Գարնան երկրորդ ամիսն է, բայց Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում՝ կարելի է ասել խորը ձմեռ: Ամասիայի տարածաշրջանի ամենավերջին գյուղն է Գարնառիճը, որից հետո վրացական սահմանն է: Գարնառիճն Արփի լճի ափին է, ծովի մակարդակից մոտ 2100 մետր բարձրության վրա, ձմեռները երկարատև են, բուքը՝ ոչ անսովոր երևույթ: Իսկ բնակավայր բերող ճանապարհները հաճախ են  փակվում: Գարնան կեսին էլ սա զարմանալի չէ բնակիչների ու նաև նրանց համար, ովքեր հյուր են գնում Գարնառիճ:

Վրաստանին սահմանակից գյուղը Գյումրիից 60 կմ է հեռու։ Եթե կարգին ու նորոգված ճանապարհներ ունենային, քաղաքից գյուղ կարելի էր հասնել 40 րոպեում: Բայց 1․5 ժամն էլ է քիչ՝ բարձրլեռնային բնակավայր գալու համար:

Ձյան առատությունն այս դեպքում առավելություն է լինում, քանդված ճանապարհները հարթում է: Բայց  ձմեռն այստեղ իր դժվարություններն է բերում: Ձնաբուքը գարնան կեսին  նորություն չէ։

«Ստեղ գարուն չի լինի, ձմեռ է ու միանգամից աշուն, գարուն չկա, մինչև հունիս ձյունը կա»,- ժպտալով ասում է գյուղի բնակիչներից Ժորա Բարոյանը։

«Մին տաք վերարկուներս հանում ենք, էլի հագնվելու ժամանակն է գալիս, մեր մոտ երկու ամիս է տաք լինում»,- նկարագրում է գյուղի բնակչուհիներից մեկը։
Այս պայմաններին հարմարվել են, այսպես ասենք, գյուղի նոր բնակիչները: Նախկին ու գրեթե 90 տոկոսով ադրբեջանաբնակ գյուղում 30 տարի է՝ ջավախահայերն են ապրում: Հայաստանի հյուսիսային բևեռում լինում են նաև  անոմալ ցրտեր ու եղանակային կտրուկ փոփոխություններ։ Իսկ բնության մեջ հանդիպող անհամատեղելի երևույթները Գարնառիճում զարմացնող էին: Ձյան տակ՝ իրենց բնում էին արագիլները, ձյան շերտի տակ՝  ձնծաղիկները։
«Անկանխատեսելի է, մինչև հիմա տաք էր, սկսվեց ձյուն, հետո քամիներ են լինում, միանգամից փոխվում է եղանակը», – տեսնելով դրսում սկսված բուքը՝ ասում է Վարդանուշ Բադիշյանը։
«Էս էլ մեր հարստությունն է, ուրիշ տեղ ինչ-որ ուրիշ բաներով են հարուստ, մենք էլ ձնով ենք հարուստ, սահմանամերձ գոտի է, բարձրլեռնային օդը մեր մոտ լրիվ ուրիշ է»,- ասում է Էդգար Ամիրյանը։
Ձյան առատությունը, սակայն, բերքառատության նշան է այս բնակավայրի համար, միակ զբաղմունքն  անասնապահությունն է, հողագործությամբ զբաղվելը եկամտաբեր չէ, հողը չի տաքանում, բերքը ժամանակին չի հասնում ու մնում է ձյան շերտի տակ։
«Հիմնականում անասնապահություն է մեր մոտ, ցուրտ լինելու պատճառով հիմնականում անասնապահությամբ ենք զբաղվում, հողագործություն էդպես չկա, հողը զուտ մշակում ենք, որ խոտը լավ աճի, հակերի պակաս չունենանք», – ասում է Էդգար Ամիրյանը։
Հողից ու անասնապահությունից հեռու մարդիկ էլ գործ գտնում են դրսում, կամ ավելի վատ՝ ընտանիքներով գնում են գյուղից: Վերջին տարիներին հեռացող ընտանիքների թիվն ավելացել է: Այժմ Գարնառիճն ունի 240 բնակիչ՝ 49 ծխով:
«Ո՞ւր էրթանք, 30 տարի է՝ էստեղ կապրինք, ո՞ւր էրթանք, 60-ն անց մարդ եմ, ըշտը կապրինք էլի»,- զարմացած հարցնում է Ժորա Բաբոյանը։
Իսկ գոմաղբը հենց այնպես չի կորչում, սա գյուղերի համար ջեռուցման միակ ու էժան աղբյուրն է: Այս գյուղում դրա կարիքը զգացվում է ողջ տարին։ Գազիֆիկացված չէ, դրա մասին նույնիսկ չեն էլ մտածում: Գյուղի դպրոցի ջեռուցումն էլ կա՛մ դիզվառելիքով է, կա՛մ հոսանքով։ Դպրոցը միջնակարգ է, 600 աշակերտ ունեցած դպրոցում այժմ սովորում է  39-ը: Ընդամենը մեկ մասնաշենքն են օգտագործում, մնացածը փակ է՝ կաթացող տանիքի տակ:
«Տանիքի թիթեղյա անձրևատարները վնասված են, որոշ հատվածներում բացակայում են, մեր ուժերով դրանք վերականգնելու հնարավորություն չունենք, անընդհատ կաթում է։ Դպրոցի շենքի վիճակը լավ չէ, վերանորոգման կարիք ունի»,- ասում է Գարնառիճի դպրոցի տնօրեն Նաիրա Աբրահամյանը։
Գյուղի շատ խնդիրների շարքում, որոնք տարիներ շարունակ դիմելուց հետո էլ լուծում չեն ստացել, գյուղացիներն առանձնացնում են դպրոցի տանիքի վերանորոգման հարցը: Արփիի տարածաշրջանի խոշորացված 9 գյուղերից միայն Գարնառիճի դպրոցում է, որ գործում է նաև նախակրթարան: Այստեղ են հաճախում նաև հարևան Եղնաջուրի դպրոցականներն ու փոքրիկները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

BACK_TO_TOP