Լիբիայում բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+19.09 oC

Լիբիայում բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել

11:49 06.04.2019

Լիբիայում տեղի ունեցած բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու իրականացված գործողությունների ընթացքում, որին մասնակցում էր մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը:

Լիբիայում ներկայումս տիրում է անիշխանություն. տարբեր զինված խմբեր փորձում են հաստատել իրենց իշխանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաֆթարի ուժերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել մայրաքաղաք Տրիպոլին, ինչպես նաև Թարխունա և Էլ-Ազիզիա քաղաքները:

Հավելենք, որ ՄԱԿ-ը դատապարտել է Լիբիայի արևելքում սկսված ռազմական գործողությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

10:49 06.10.2024

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […] ...

Հրդեհ Հերմոն գյուղում

10:00 06.10.2024

Հրդեհ Հերմոն գյուղում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե […] ...

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

22:11 05.10.2024

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […] ...

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

22:06 05.10.2024

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

Ֆրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն […] ...

Վաղաժամ քաղցկեղի աճը  աշխարհում մտահոգիչ է. գիտնականններ

22:03 05.10.2024

Վաղաժամ քաղցկեղի աճը աշխարհում մտահոգիչ է. գիտնականններ

Վերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության […] ...

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

21:53 05.10.2024

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 21, 25 շենքեր, Շինարարների փ. 13, 15, 15/1 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/4ա շենքեր […] ...

BACK_TO_TOP