Լապշինը բացահայտել է Ադրբեջանի գաղտնի ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Լապշինը բացահայտել է Ադրբեջանի գաղտնի ծրագրերը

21:00 03.11.2017

Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ: Այս մասին բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը: 

«Կարճ հիշեցնեմ, որ այդ երկու անձինք ադրբեջանական ԶԼՄ-ների տարբերակով պարզապես զբոսաշրջիկներ էին, ովքեր որոշել էին այցելել հայերի կողմից վերահսկվող Ղարաբաղում իրենց հարազատների գերեզմաններ: Նրանք Աղդամի շրջանում անցել էին շփման գիծն ու հարազատների գերեզմանների այցելությունը սկսել հայ երեխայի սպանությունից: 

Ստեփանակերտում դատական նիստի ժամանակ նրանք պատմեցին, թե երեխան իրենց տեսել է և ստիպված են եղել սպանել, որպեսզի չմատնի: Այնուհետև նրանք վազել են անտառներով, թաքնվել են, ապա դուրս են եկել ինչ-որ գյուղ, սպանել երկու մարդու, ովքեր փորձել են իրենց բռնել: Երրորդ «զբոսաշրջիկին» հայ զինվորականները սպանել էին փոխհրաձգության ժամանակ:

Կարճ ասած, նրանք խաղաղարար «զբոսաշրջիկներ» էին, ովքեր եկել էին Ադրբեջանից՝ այն էլ Կալաշնիկով ինքնաձիգով»,- հիշեցրել է Լապշինը՝ նշելով, որ Արցախի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման: 

Բլոգերը պատմել է, որ Ադրբեջանն իրեն ձերբակալելուց հետո փորձել է սադրել Ռուսաստանին՝ ասելով, որ եթե այդ երկիրը օգնի «զբոսաշրջիկ-դիվերսանտներին» հետ վերադարձնելու նպատակով Հայաստանի հետ բանակցություններին, ապա դա կարագացնի հենց իր ազատ արձակումը: «Ռուսաստանի ԱԳՆ շատ բարձրաստիճան մի մարդու խոսքով՝ այդ իրադրությունը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին և Ադրբեջանն այս առաջարկով ուղարկվել է գրողի ծոցը: Ռուսական կողմն ընդհանրապես չէր կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինն ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ որ ամենակարևորն է՝ ինչի համար Հայաստանը, ում քաղաքացին ես չեմ հանդիսանում, պետք է իմ փոխարեն հանձներ մարդասպաններին:

Ավելի ուշ այդ իրադրության մասին տեղյակ պահվեցին նաև Իսրայելի իշխանությունները, որոնց ևս խիստ զայրացրել էր Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է բլոգերը:

Լապշինը պատմել է, որ պաշտոնական Բաքվի այս ծրագրի մասին առաջին անգամ լսել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչի կողմից հարցաքննության ժամանակ: 

«Ասել, որ ես պարզապես ապշել էի այս երկրի, ում թաթերում էի հայտնվել, անհեթեթ գործողություններից, նշանակում է ոչինչ չասել: Բավական չէ, որ ես արդեն իսկ այնտեղ ինձ զգում էի որպես աֆղան թալիբ գերի, դեռ մի բան էլ՝ ինձնով առևտուր անելու այս փորձերը: Ռուսաստան, շնորհակալ եմ սկզբունքայնության համար: Նույնը նաև Իսրայելին: Եվ շնորհակալ եմ Հայաստանին, որ չնահանջեց:

Մարդկային տեսանկյունից ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ ղարաբաղյան պատերազմի արդյունքում դարձել են փախստական: Ինչպես և հազարավոր հայեր Բաքվից և Սումգայիթից: Ես հասկանում եմ հարազատների գերեզմանները տեսնելու այդ մարդկանց ցանկությունը: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին այցելել այդ երկիր անգամ զբոսաշրջիկի կարգավիճակով: Նույնն  էլ անում է Հայաստանը: Սակայն հանուն ինչի է պետք շփման գիծն անցնել ինքնաձիգներով և կրակել սովորական մարդկանց վրա, ում պատահաբար նկատել են: Սա արդեն զբոսաշրջություն չէ, դա ասում եմ ես, որպես մեծ փորձ ունեցող զբոսաշրջիկ: Սա պարզապես ջիհադ է»,- հայտարարել է Լապշինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP