20:00 03.11.2017
Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է ֆայլերի հերթական խմբաքանակը, որոնք հայտնաբերվել են «Ալ Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի համակարգչում՝ նրա սպանությունից հետո:
Կայքում հրապարակված նյութերի շարքում նաև Բեն Լադենի օրագիրն է, Youtube-ից տեսանյութեր և մուլտֆիլմեր, ելույթների ձայնագրություններ, ինչպես նաև ընտանեկան ձայնագրություններ, այդ թվում «Ալ Քաիդայի» առաջնորդի որդու՝ Համզայի հարսանեկան արարողության տեսանյութը:
Որոշ նյութեր չեն հրապարակվել՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Բացի այդ, չեն հրապարակվել այն նյութերը, որոնք վնասված էին, պարունակում էին հեղինակային իրավունքի խախտման տարրեր և պոռնոգրաֆիկ նյութեր:
Սա արդեն Ուսամա բեն Լադենի նյութերի 4-րդ հրապարակումն է: ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն հայտնել է, որ հինգշաբթի օրը հրապարակվել է 18.000 փաստաթուղթ, 79.000 ձայնագրություն և լուսանկարներ, 100.000 տեսանյութ:
«Այս նոր հրապարակումները ամերիկացիներին ավելի մեծ հնարավորություն կտան հասկանալ Ուսամա բեն Լադենի ծրագրերի ու գործողությունների մանրամսները: ԿՀՎ-ն կշարունակի փնտրել ուղիներ՝ հնարավորինս շատ տեղեկություն բացահայտելու և ամերիկյան հասարակությանը տրամադրելու համար»,- ասված է Պոմպեոյի հաղորդագրության մեջ:
Ի՞ՆՉ ԻՄԱՑԱՆՔ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՈՐԴՈՒ՝ ՀԱՄԶԱՅԻ ՄԱՍԻՆ
Համզան Ուսամա Բեն Լադենի սիրելի որդին էր: Տեսանյութը նկարահանված է Իրանում:
Բեն Լադենը հարսանիքին ներկա չէ, սակայն ներկաներից մեկն ասում է, որ նորափեսայի հայրը ուրախ է և այդ ուրախությունը տարածվում է բոլորի վրա: Համզա բեն Լադենին համարում էին հոր հետնորդը՝ որպես «Ալ Քաիդայի» առաջնորդ: Վերջին շրջանում տարածվում էին տեսանյութեր, որտեղ Համզան սպառնում էր ԱՄՆ-ին, կոչ էր անում տապալել Սաուդյան Արաբիայի իշխանությունը և կողմ էր արտահայտվում Սիրիայի ջիհադիստներին:
Բեն Լադենի համակարգչի կոշտ սկավառակի վրա պահպանվել են այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Ցիպա ճուտիկը», «Երեք հրացանակիրները», ինչպես նաև Youtube-ում հայտնի տեսանյութերից «Չառլին դարձյալ կծեց մատս»: Համակարգչում տեղադրված էր նաև Final Fantasy VII խաղը:
Դատելով կոշտ սկավառակի պարունակությունից՝ Ուսամա բեն Լադենը նայում էր իր մասին ֆիլմեր, քանի որ հայտնաբերվել է նաև երեք փաստավավերագրական ֆիլմ՝ այդ թվում «Որտե՞ղ ես դու, Ուսամա բեն Լադեն» ֆիլմը:
«Ալ Քաիդայի» առաջնորդը հետաքրքրվում էր նաև National Geographic-ի արտադրանքով. «Քունգ Ֆու-սպանության վարպետությունը», «Կանաչ բերետավորները» (ԱՄՆ բանակի մասին), «Աշխարհի վատագույն թույնը» (օձերի մասին):
Ինչպես տեղեկացնում է ԿՀՎ-ն, այդ նյութերն ակնհայտ են դարձնում նաև «Ալ Քաիդայի» և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների գաղափարական տարբերություններն ու «Ալ Քաիդայի» ներսում առկա տարաձայնությունները:
18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC18:26 26.11.2024
Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարումՀայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...
18:20 26.11.2024
Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄՀակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...
18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետԳեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...
18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ ՍալահԱնգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...
17:54 26.11.2024
Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ ՀակոբյանՈղջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...