Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր էր հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր էր հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու դիմաց

00:37 04.04.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ էր Սուխումի և Ցխինվալիի վերադարձի դիմաց  հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ թողնելով ռուսական ռազմակայանները Վրաստանում: Նախկին նախագահի խոսքերով՝ այս թեմայի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի հետ, սակայն դեպքերն այլ կերպ ծավալվեցին: Այդ մասին  Սաակաշվիլին հայտարարել է ապրիլի 2-ի երեկոյան «Ռուսթավի 2-ի» եթերում։

.«Հիմնախնդիրները մենք ստացել էինք ժառանգաբար: Ռուսները կանգնած էին այնտեղ, և անհնար էր նրանց հեռացնել: Այդ պատճառով նրանց առաջարկեցին դա: Նկատի ունենին, որ Ցխինվալին կվերցնենք աստիճանաբար: Սակայն մենք այն  վերադարձնում էինք ոչ թե աստիճանաբար, այլ արագ տեմպերով և դրան նպաստում էր մեր խաղաղ նախաձեռնությունը: Կարլ Բիլդտն այն անվանեց «դիսկոտեկի դիվանագիտությունը», այն բանից հետո, երբ մենք այնտեղ բերեցինք«Բոնի Էմ»-ին: Դա միանգամյա նախաձեռնություն  էր, սակայն ողջ խնդիրն այն էր, որ մենք պետք է հաշտվեինք այն  մարդկանց  հետ, ովքեր մեզ վրա կրակել էին: Մենք բոլորս ներեցինք միմյանց և ստեղծեցինք կառավարություն նրանց համար: Նրանց ասում էինք.« Ահա Ձեզ օսական կառավարություն, այդ թվում՝ նախկին անջատողաակններից: Տալիս ենք Ձեզ ամեն ինչ, բայց միայն Վրաստանի կազմում, իսկ դուք հեռանում եք Ռուսաստանից»,- ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե ինքն է սկսել պատերազմը Հարավային Օսիայում և  հրամայել է ռմբակոծել քնած Ցխինվալին: Նրա խոսքերով՝ «քաղաքը ռմբակոծելու իմաստ չկար, քանի որ այնտեղ  մարդ չկար»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԵՄ հանձնախմբի եզրակացության համաձայն՝ ռազմական գործողություններ Հարավային Օսիայում սկսել է Վրաստանը: Դրանից հետո միայն  Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP