00:00 22.04.2019
Վրաց-ադրբեջանական տարածքային վեճերը մի քանի հարյուրամյակների պատմություն ունեն: Սակայն դրանք նոր հնչեղություն ստացան ԽՍՀՄ միության փլուզումից հետո: Ներկայիս վրաց-ադրբեջանական 446 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը պետությունները ժառանգել են 1921-22թթ․-ից, երբ Նարիմանովի, Ստալինի և Օրջոնիկիձեի միջամտությամբ արհեստականորեն Ադրբեջանին կցվեցին վրացական պատմական Սաինգիլո (Հերեթի) շրջանը՝ կիսամահմեդականացված վրացիներով, և Գարեջի հովիտը` վրացական միջնադարյան համանուն վանական համալիրով:
Ադրբեջանն իրեն համարում է Գարեջի հովտում երբևէ գոյություն ունեցած Կովկասյան Ալբնիա պետության իրավահաջորդը՝ համապատասխան հավակնություններով: Գործը հասել էր նրան, որ 2012թ․ Ադրբեջանը վանքը կիսող սահմանագծի ողջ երկայնքով սահմանապահ զորք էր տեղակայել՝ արգելելով վրացի վանականների ու ուխտավորների մուտքը աղոթատեղի: NATO-ի հարթակում հարցի քննարկումից հետո միայն թույլատրվեց վրացի հոգևորականների ու ուխտավորների մուտքը վանք: Ի դեպ, բլրի վրա կառուցված Գարեջիի վանքն աշխարհում միակ վանական համալիրն է, որով անցնում է երկու պետությունների սահմանագիծը:
Ադրբեջանն ու Վրաստանը ընդհանուր սահմանների սահմանագծման աշխատանքները սկսել էին 1995 թվականին: Ներկա դրությամբ սահմանագծված է հանրապետությունների ընդհանուր սահմանի միայն 66 տոկոսը: Սահմանի մյուս 34 տոկոսը շարունակում է մնալ վիճելի տարածք: Դրանք են՝ վերոհիշյալ Սաինգիլոյի շրջանը և Դավիթ Գարեջիի համալիրը:
Ավելին, Վրաստանի գործընկեր ու դաշնակից Ադրբեջանը մեծ հավակնություններ ունի Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի նկատմամբ, իսկ Թուրքիան լուռ անեքսիա է իրականացնում Աջարիայում:
Հետխորհրդային ժամանակներից հետո իրավիճակներ են փոխվել: Այսօր Վրաստանն իր ապագան տեսնում է ԵՄ-ում և Հյուսիսատլանտյան դաշինքում: Սակայն Վրաստանը քաջ գիտակցում է, որ մի կողմից՝ ներկա սահմաններով ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության դեպքում վերջնականապես կկորցնի իր պատմական տարածքները, մյուս կողմից՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրությունն է արգելում տարածքային խնդիրներ ունեցող պետությունների անդամակցությունն իր կազմ: Մինչդեռ Վրաստանը չլուծված խնդիրներ ունի թե՛ Ադրբեջանի, և թե՛ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ:
Թերևս հենց այս հանգամանքով էր պայմանավորված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ֆրանսիայից հետո Ադրբեջան կատարած պաշտոնական այցը, և մինչև տարեվերջ երկու երկրների միջև սահմանային խնդիրների կարգավորման որոշման մասին հայտարարությունը:
Հետաքրքիր է, որ վանքը միակ վրացական տարածքը չէ, որի նկատմամբ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի: Տարիներ առաջ ադրբեջանական մաքսավորներն, ամենայն հավանականությամբ, ոչ ինքնակամ, Կարմիր կամուրջ կոչված վրաց-ադրբեջանական սահմանը տեղաշարժել էին Վրաստանի խորքերը:
Այն, որ երկրների հավակնությունները պատմական տարածքների նկատմամբ անզիջում են՝ վկայում է նաև տարիներ առաջ Եվրոպա լիգայի շրջանակներում տեղի ունեցած Վրաստանի «Դինամո» և Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլային թիմերի միջև տեղի ունեցած միջադեպը: Գաբա-Հաբալա է կոչվել Կովկասյան Ալբանիայի մայրաքաղաքը, որի ժառանգորդներն են իրենց համարում ադրբեջանցիները, հետևապես՝ նաև Գարեջի հովիտը վանական համալիրով:
Ֆուտբոլային հանդիպման ժամանակ վրացի ազգայնականները ծեծել էին ադրբեջանցի երկրպագուներին: Տրիբունաների վրա կախել էին սադրիչ բովանդակությամբ պաստառներ՝ Ադրբեջանի 2 շրջանները Վրաստանին պատկանելության մասին գրառումներով. «Մենք հիշում ենք Զաքաթալան, Կախին․ 1921 թ․»:
Ավելին՝ վրացական արմատական «Ուլտրաս» խմբավորման անդամները ոտնատակ էին արել Ադրբեջանի պետական դրոշը:
Վրաց-ադրբեջանական սահմանային խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Կա սահմանային չբարձրաձայնվող մեկ այլ խնդիր՝ կապված Ղարաբաղյան պատերազմի հետ:
1991թ․ Ադրբեջանը, մտավախություն ունենալով, որ Հայաստանը կարող է Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանի կողմից իր դեմ բացել երկրորդ ճակատը, հազար հակատանկային և հակահետևակային ականներով 100 մետր շառավղով ականապատել էր Վրաստանի հետ ունեցած 7 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը:
2016 թ․ Ադրբեջանն ականազերծել էր իր տարածքները, սակայն առ այսօր արգելում է վրացական կողմին ականազերծել սեփական տարածքները:
Նույն 2016 թ․-ին, երբ Վրաստանը թույլատրել էր բրիտանական բարեգործական HALO Trust ընկերությանն ականազերծման նպատակով ուսումնասիրել ականապատ տարածքները, ադրբեջանական զինված ուժերը մարտական պատրաստության էին բերել տանկերն ու ծանր հրետանին՝ ստիպելով խմբին հեռանալ:
Այդ մասին ժամանակին հաղորդում էր տարածել Eurasianet.org կայքը: Աղբյուրի հավաստմամբ՝ ականապատ տարածքներն այսօր զբաղեցնում են 2.2 քառակուսի կմ տարածք: Դրանց ականազերծումը կտևի երեք տարի և կպահանջվի 3 միլիոն դոլար: Երբ այն կյանքի կկոչվի, հայտնի չէ:
Մինչ այդ, Մառնեուլի շրջանի ականապատ տարածքներում, որոնք շատ մոտ են արոտավայրերին, շարունակում են զոհվել ու հաշմանդանություն ձեռք բերել տասնյակ մարդիկ, որոնց թիվն արդեն գերազանցել է մի քանի հարյուրը, որոնք, ի դեպ, ազգությամբ ադրբեջանցիներ են:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...