Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալը դեռ 4-5 տարի կպահանջի. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալը դեռ 4-5 տարի կպահանջի. նախարար

00:59 02.04.2019

«ԻԻՀ-ի հետ համագործակցությունն արտահանման մեծ հնարավորություններ է տալիս: Գիտեք, մեր հարևանի տնտեսությունը ծավալով հսկայական է՝ ազգային բնակչությամբ, որոշակի սահմանափակությամբ, որով Հայաստանում ունեն: Օրինակ՝ մսամթերքը», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կտա ԻԻՀ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հիշեցրել է այն հետարքրության մասին, որը իրանցիները դրսևորել ու դրսևորում են ոչխարի մսի մասով: Մսի այդ տեսակը պահանջարկ ունի ոչ միայն իրանական, այլև արաբական երկրների շուկաներում:

«Մեր գյուղացիական տնտեսություններն այդ  հնարավորությունները պետք է օգտագործեն: Ոչ միայն դա: Ես վստահ եմ, որ ջուրը, եթե ոչ այսօր, ապա վաղը զգալի արդյունք ենք ունենալու», – ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է  այն հարցին, թե արդյոք բոլոր ապրանքնատեսակներն են մաքսատուրքերից ազատվելու.

«Այս փուլում ոչ: Իրանի հետ մեր պայմանագիրը կոչվում է պարզեցված առևտրի, ինչը ենթադրում է անցումային ժամանակահատված, 4-5 տարի կարող է տևել:  Այսինքն՝ սրան պետք է վերաբերվենք որպես հարմարվողականության ժամանակահատվածի պայմանագիր՝ իմանալով, որ հաջորդ հնարավորությունն ազատ առևտրի համաձայնագիրն է, ամբողջությամբ մաքսատուրքերից ազատումը», – ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ ԻԻՀ դեմ կիրառվող պատժամիջոցներն, ըստ էության, Հայաստանի հետ հարաբերությունների հարցում նշանակություն չեն ունենա: Պետք է գտնել պատուհաններ, օգտագործել բոլոր հնարավորությունները:

Ինչ վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այն կարծիքի է, որ այդ ազատ տնտեսական գոտու հետ կապված ակնկալիքներն ավելի են եղել, քան պետք է:

Մանրամասները՝  տեսանյութում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP