Պեսկովը պատասխանել է «բռնազավթված» տարածքների վերաբերյալ Զելենսկու հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Պեսկովը պատասխանել է «բռնազավթված» տարածքների վերաբերյալ Զելենսկու հայտարարությանը

19:31 01.04.2019

Ռուսաստանի իշխանություններն առայժմ գնահատական չեն տա Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին և կսպասեն ընտրությունների երկրորդ փուլի ավարտին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովը նաև մեկնաբանել է ուկրաինական ընտրություններում առաջատար Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ մտադիր է խոսել Ռուսաստանի կողմից «գրավված տարածքների վերադարձի և Մոսկվայի կողմից դրամական փոխհատուցման մասին»:

Պեսկովի խոսքերով՝ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ցանկացած քաղաքացու համար պարզաբանել, որ Ռուսաստանը ուկրաինական որևէ տարածք չի բռնազավթել.

«Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները մերժվել են հենց Ուկրաինայի կողմից, և այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, Ուկրաինայի ղեկավարության կողմից վարած քաղաքականության հետևանքն է»:

Պեսկովը խոսել է նաև Ղրիմի մասին՝ հայտնելով, որ Ղրիմը նման համատեքստում հիշատակելն ուղղակի անթույլատրելի է:

«Այդ թեման մեկընդմիշտ փակված է: «Բռնազավթում» կամ «անեքսիա» բառը բացարձակապես կիրառելի չէ Ղրիմի համար ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե: Այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, կատարվել է Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան և միջազգային իրավունքի հիմունքներով»,- նշել է Պեսկովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

21:32 28.11.2024

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կվերանայի Չինաստանից, Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում են Սպիտակ տան մամուլի լրագրողները։ «Հուսով եմ, որ նա կփոխի իր միտքը: Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է։ Մենք շրջապատված ենք Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով և […] ...

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

21:24 28.11.2024

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […] ...

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

21:14 28.11.2024

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

Ժամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական ​​կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը: 2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

21:05 28.11.2024

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […] ...

BACK_TO_TOP