Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

15:58 01.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Խորհրդարանի ղեկավարը, կարևորելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաև իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը:

Արժևորելով Հայաստանի և Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջև առկա փոխգործակցությունը՝  Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա  համագործակցության աշխուժացման համար:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարևորությունը:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի և Բրազիլիայի միջև ջերմ  հարաբերությունների ամրապնդմանը: Նա ևս կարևորել  է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաև պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի  խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժևորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաև նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները և փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարևորել փոխգործակցության ակտիվացումը մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության ու գիտակրթական ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խթանման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս

14:29 02.04.2025

Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս

2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 […] ...

Սարգիս Խանդանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը

14:20 02.04.2025

Սարգիս Խանդանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա մեծ ձեռքբերում է համարել երկու երկրներում դեսպանատների բացման իրողությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձեւավորվել խորհրդարանական դիվանագիտական […] ...

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին

14:11 02.04.2025

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին

Ռուսաստանը շարունակում է շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով և տարբեր թեմաներով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է  ապրիլին կամ «մի փոքր ուշ» մեկնել Սաուդյան Արաբիա, որը նախկինում նշվում էր որպես Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների հանդիպման հնարավոր վայր: «Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներով, տարբեր ուղիներով ամերիկացիների […] ...

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը

14:00 02.04.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […] ...

Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ

13:49 02.04.2025

Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման […] ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին

13:40 02.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին: ...

BACK_TO_TOP