Փաշինյանը չի շտապում, բայց նաև հասկանում է՝ պետք է ապացուցի ինչ-որ բան փոխելու իր մտադրության անկեղծությունը. Դե Վաալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Փաշինյանը չի շտապում, բայց նաև հասկանում է՝ պետք է ապացուցի ինչ-որ բան փոխելու իր մտադրության անկեղծությունը. Դե Վաալ

17:27 01.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Մոսկվի» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին:

– Ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փաշինյանի դիրքորոշման վրա:

Դե Վաալ. Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի շտապում: Նրա համար, իհարկե, կարևորը ներքաղաքական իրավիճակն է՝ իշխանության ամրապնդում, ներքին բարեփոխումներ: Այդ ամենին հավելենք, որ նույն Ղարաբաղում դեռ հին իշխանությունն է ղեկին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին իշխանությունների մերձավոր անձինք, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի համար դժվար է նրանց համոզել ինչ-որ բան փոխել ղարաբաղյան գործընթացում: Նա չի շտապում, բայց նաև հասկանում է, որ կա «ձնհալի» պահ, որ ռազմական դրությունը բավական խաղաղ է, և որ նա պետք է ապացուցի ինչ-որ բան փոխելու հարցում իր անկեղծությունը: Իսկ կոնկրետ ի՞նչ կարող է նա անել՝ ահա, թե որն է խնդիրը:

– Փաշինյանի համար որոշ հարցերում ավելի դժվա՞ր դրություն է, քան Սարգսյանի համար: Մի կողմից՝ այո, կար ազդակ, և Բաքուն նույնիսկ ինչ-որ խանդավառությամբ էր ընկալում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, բայց, մյուս կողմից, հիմա Բաքուն ինչ-որ չափով «հիասթափված է» Փաշինյանից, եթե կարելի է այդպես ասել: Ի՞նչ պիտի անի Փաշինյանը՝ կանգնած լինելով այդ հույսերի ու Վանդեայի վտանգի միջև, որ ամեն պահի կարող է զարգանալ Հայաստանում:

Դե Վաալ. Այո´, իսկապես, ես կարծում եմ, որ որոշ հարցերում ավելի դժվար կլինի համաձայնության հասնել Փաշինյանի հետ. նախ՝ նա մշտապես ասում է, որ որոշողն ինքը չէ, այլ Հայաստանն ու Ղարաբաղը միասին, նշանակում է՝ նա կողմնակից չէ այնպիսի արմատական դիրքորոշման, որ ուներ Սարգսյանը, ով հավակնում էր ինքնուրույն որոշումներ կայացնել: Այն, որ Փաշինյանը, իհարկե, Հայաստանի Հանրապետությունից է, ոչ թե Ղարաբաղից, անխոս, դա էլ է խնդիրներ ստեղծում: Ադրբեջանում ընդունված է կարծել, որ Հայաստանն ու Ղարաբաղը մեկ ամբողջություն են՝ այն դեպքերում, երբ խոսքը Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին է, բայց, ինչ խոսք, այստեղ էլ դիրքորոշումները տարբեր են:

– Բաքուն որքանո՞վ է կաշկանդված վերջին տարիների իր կոշտ հռետորաբանությամբ:

Դե Վաալ. Ես կարծում եմ, որ Բաքուն խիստ կաշկանդված է դրանով, քանի որ վերջին տարիներին հռետորաբանությունն այն մակարդակի էր, այնպիսի հայտարարություններ են արվել, որ պարզապես դժվար է նահանջել: Չմոռանանք, որ բոլորովին վերջերս էին տեղի ունենում գործընթացներ՝ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի, Արիֆ ու Լեյլա Յունուսների դեմ, որոնց փաստացի մեղադրեցի Հայաստանի համար լրտեսություն անելու մեջ, և հանկարծ՝ բնակչությանն ասել, որ ամեն ինչ հակառակն է լինելու, որ հայերի հետ խաղաղություն է լինելու, ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէ:

– Բանակցային սեղանին կա՞ն ինչ-որ սկզբունքներ՝ Մադրիդյանի նման, թե՞ խոսքը հրդեհը մարելու և, օրինակ, 2016թ. ապրիլին տեղի ունեցածից խուսափելու մասին է:

Դե Վաալ. Ես կարծում եմ, որ առանց միջազգային միջնորդների այս հարցը չի լուծվի, բայց, իհարկե, ժամանակներն այն չեն, ու չի կարելի ասել, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ այդքան լավ համագործակցում է: Ամեն դեպքում, միջազգային որոշակի միջամտությունն անխուսափելի է: Ես կարծում եմ՝ հիմա լուրջ քննարկումներ են և՛ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում: Ըստ իս՝ պլան «Բ» չկա: Կարծում եմ՝ ուրիշ ոչինչ չեն հորինել, որպեսզի լուծեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի այս ամենաբարդ հարցը, ես կարծում եմ, որ Մադրիդյան սկզբունքները, չնայած այնքան էլ «պոպուլյար» չեն, ամեն դեպքում փորձում են լուծել այս հարցը, և այլ լուծում ես դեռ չեմ տեսնում:

– Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումներն արդյո՞ք ինչ-որ կերպ մոտենում են:

Դե Վաալ. Դժվար է ասել: Ցավոք, ես կարծում եմ, որ նրանք շատ այլ դժվարություններ ունեն, բայց ցանկալի կլիներ, որ այս հարցում կարողանային համագործակցել: Այսուհանդերձ, ամեն ինչ աստիճանաբար ավելի ու ավելի է բարդանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

BACK_TO_TOP