14:15 01.04.2019
Ամփոփելով կառավարության անցած մեկ տարվա աշխատանքը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս ընթացքում կյանքը ոչ թե լավացել է, այլ վատացել:
«Անցյալ մեկ տարում, որտեղ փորձել են փոփոխություն անել, որ ավելի լավ լինի, ավելի վատ է եղել, ու պրոբլեմը կադրերի մեջ է: Տասնյակ ոլորտներ կան, որտեղ նոր իշխանությունը նոր մեթոդաբանություն է կիրառել, որի արդյունքում տվյալ ոլորտում աշխատող մարդկանց կյանքը վատացել է, այսինքն՝ վարչապետի հարցը շատ լեգիտիմ հարց է՝ մենք արել ենք, որ ավելի լավ լինի՞, թե՞ ավելի վատը»,- հայտարարել է Մարուքյանը:
Նա մի օրինակ է բերել հուշարձանների պահպանության ոլորտից:
«Հուշարձանների պահպանության մարմինն ունի հուշարձանների պահապաններ, որոնք ստանում են 50-60 հազար դրամ փող, նախկինում նրանց նաև փող են տվել, որ գնան սարերի գլխին բարձրանան, արձանագրեն՝ հուշարձանը կա՞, թե՞ չկա: Հիմա չեն տալիս էդ փողը, ու էդ մարդիկ իրենց հաշվին են գնում: Հիմա էդ մարդիկ հարցնում են՝ ի՞նչ անենք, գնանք նայե՞նք հուշարձանները, թե՞ թողնենք կործանվեն: Չի կարող մարդը 60 հազար դրամ ստանա, հա՛մ ապրի, հա՛մ գնա սարի գլխին հուշարձանը ստուգի»:
Այս ամենի պատճառը Մարուքյանը համարում է կառավարության սխալ կադրային քաղաքականությունն ու հստակ տեսլականի բացակայությունը:
«Եթե լիներ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ տեսլական, հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան 5 անգամ ավելի արդյունք կտար: Մի տարի կառավարությունն աշխատել է, դեռ իրենք էլ չգիտեն՝ ինչ կառուցվածք են ուզում, մի տարի էլ չգիտեն հին մարզպետներին ազատե՞ն, թե՞ թողեն կուսակցականներն աշխատեն: Մի տարի է` խոսում ենք Հարկային օրենսգրքից, երեկ նոր ստացել ենք»:
Հարցին, թե արդյոք չե՞ն ափսոսում, որ չեն միացել հեղափոխությանը, որի արդյունքում նաև իրենք կարող էին կադրային բազան ապահովել, պատասխանել է.
«Այնպես չէ, որ մեզանից կադրեր չեն գնացել, եթե եղել է առաջարկ, ասել ենք, թող գնան աշխատեն: Ինչ վերաբերում է ափսոսանքին, ապա որևէ ափսոսանք չունենք, եթե մենք ինչ-որ բան սխալ արած լինեինք, մենք այսօր չէինք լինի, և այն, ինչ եղել է, շատ լավ է եղել, ճիշտ է եղել, հիմա պետք է ոչ թե հետ նայենք, այլ առաջ նայենք և կապիտալիստացնենք, քննարկումների արդյունքում ժամանակը գնում է, ժողովուրդն էլ անհամբեր է: Մինչդեռ մարդիկ արձանագրում են, որ կյանքը վատանում է, կրճատումներ են լինում, մեթոդներ են փոխվում, ու կյանքը վատանում է»:
Նա հավելել է, որ կան ոլորտներ, որտեղ կան առաջընթացներ, սակայն դրանք կարող էին ավելին լինել իր նշած իրավիճակի չլինելու դեպքում:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...