ԼՂ հակամարտությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար ոչ թե ժամեր են պետք, այլ օրեր. Թոմաս դը Վաալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

ԼՂ հակամարտությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար ոչ թե ժամեր են պետք, այլ օրեր. Թոմաս դը Վաալ

14:39 01.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դը Վաալը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» պարբերականին, որտեղ անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

– Թոմաս, երկու ժամ՝ դեմ դիմաց, դա բավական ժամանակ է՝ լուրջ հարցեր քննարկելու համար: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող էին խոսել այս ընթացքում Փաշինյանն ու Ալիևը:

Դը Վաալ. Իհարկե, երկու-երեք ժամը բավական երկար է, բայց ԼՂ հակամարտությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար ոչ թե ժամեր են պետք, այլ օրեր: Առավել ևս, սա Փաշինյանի ու Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումն է: Ոչ պաշտոնապես նրանք արդեն հանդիպել են, կարծեմ, Դուշանբեում, Դավոսում, բայց դեռ այսպես լուրջ հանդիպում չեն ունեցել: Նրանք պետք է ծանոթանան, հասկանան երկու երկրների ներքին դիրքորոշումները: Արդյունքում, ինչ խոսք, երկու-երեք ժամը լավ է, բայց կարծում եմ՝ շատ ավելի երկար ժամանակ է պետք:

– Ի՞նչ եք կարծում, նրանք պարզապես, այսպես ասած, «գույքագրում են» օրակարգային թեժ հարցերը՝ Ղարաբաղյան, հայ-ադրբեջանական, թե՞ կենտրոնացել են ինչ-որ սկզբունքային հարցերի վրա, մասնավորապես՝ այն հարցերի, որոնցով Փաշինյանը մեկնում էր Վիեննա` հասնել Ղարաբաղի պատվիրակությանը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելուն:

Դը Վաալ. Դա արդեն առանցքային հարց է դարձել: Փաշինյանը պնդում է, որ բանակցային գործընթացի փոփոխության կարիք կա, նա կարծում է, որ այս գործընթացը պետք է ընդլայնվի, որպեսզի գործընթացին միանան նաև Ղարաբաղի հայերը: Բաքուն սկզբունքայնորեն դեմ է դրան: Բայց, պետք է նշել, որ Ղարաբաղի հայերը նախկինում՝ 90-ականների սկզբին, մասնակցում էին բանակցություններին: Ներկա ձևաչափը, որտեղ փաստացի ամեն ինչ որոշվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից, գործում է գրեթե 20 տարի, այն պահից, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսեց հանդիպել Ալիև Ավագի հետ:

Ես կարծում եմ՝ կարելի է ընդլայնել բանակցությունների ձևաչափը, բայց, անկասկած, այդ դեպքում Ադրբեջանը կպնդի, որ բանակցություններին մասնակցեն նաև Ղարաբաղի ադրբեջանցիները, իսկ դա շատ երկար խոսակցություն է: Ես, ի վերջո, կարծում եմ, որ այս դեմ առ դեմ հանդիպումը խնդրի լուծում չէ, այս հակամարտության լուծմանը պետք է լինի առավել կառուցողական, համակարգային մոտեցում, քան երկու ղեկավարների պարբերական հանդիպումները:

– Ես գիտեմ, որ դուք բավական հոռետես եք այս հարցում հիմա՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ինչ-որ առաջընթաց գրանցելու հեռանկարի առումով: Ի՞նչ եք կարծում, այս հանդիպումը զուտ «արձանագրայի՞ն» էր՝ հանդիպել հանդիպելու համար, այն առումով, որ «ավելի լավ է բանակցել, քան չբանակցել», թե, ամեն դեպքում, Մինսկի խումբը հույս ուներ ինչ-որ փոփոխության հասնել, զարգացնել այն դրական դինամիկան, որ հայտնվեց Դուշանբեից ու Դավոսից հետո:

Դը Վաալ. Ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ սա բանակցային գործընթացի վերսկսում է: Փաստացի՝ 7-8 տարի է՝ լուրջ բանակցային գործընթաց չի ընթանում: Վերջին անգամ կողմերը բավական մոտ էին լուծմանը, դա 2011թ. էր, Կազանում, այդ պահից մենք տեսել ենք հակամարտության վերսկսում, 2016-ի ապրիլին Քառօրյա պատերազմ: Ես հոռետեսորեն եմ մոտենում բեկում արձանագրելու հույսերին, բայց շատ դրական եմ վերաբերվում բանակցությունների վերսկսման գործընթացին, այն հանգամանքին, որ արդեն նոր ղեկավարները հանդիպում են:

Դրական է նաև այն, որ նախորդ տարի շփման գծում անհամեմատ քիչ կորուստներ են գրանցվել: Ես կարծում եմ, որ պետք է մեծ համբերություն ունենալ, որպեսզի այս գործընթացն առաջ գնա, և այստեղ, ինչ խոսք, շատ հարցեր կան. պատրա՞ստ է Ադրբեջանը, առաջին հերթին, սպասել, մինչև Հայաստանը բանակցությունների հարցում նոր մոտեցում կզարգացնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP