Վիեննայի բանակցություններին գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Վիեննայի բանակցություններին գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով. Փաշինյան

12:08 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ադրբեջանական կողմից հնչող որոշ հայտարարությունների: «Կրկին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման մասին» խորագրով զրույցի ժամանակ Փաշինյանը նշում է, որ կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ:

«Ըստ էության, սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և երկու երկրների ԱԳ նախարարների, որ ընդգծում են այն արդյունքները, որ կարողացել են համաձայնեցնել: Վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք, ըստ էության, դուրս են համատեղ հայտարարության շրջանակից: Ես հարկ եմ համարում և կարևոր եմ համարում մի քանի պարզաբանում մտցնել՝ նաև բոլորիս ուշադրությունը հրավիրելով փաստի վրա, որ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար պետք է մոռանանք հին և կրկնվող տեքստերը, որ ցույց են տվել իրենց անարդյունավետությունը և պետք է առաջնորդվենք նոր մոտեցմամբ»,- ասաց նա:

Փաշինյանը մի քանի հիմնական հարցի անդրադարձավ, առաջինը` նա ցանկացավ վերահաստատել, որ Վիեննայի բանակցություններին գնացել են Ստեփանակերտի օրակարգով:

Նա հիշեցրեց՝ Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել էր, որ շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում:

«Ես ասել էի, նաև ասում եմ, որ սա բանակցությունների ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ, ո´չ էլ քմահաճույք, ո´չ էլ նախապայման, սա բանակցային գործընթացը արդյունավետ դարձնելու միջոց է: Ադրբեջանական կողմը շեշտում է՝ կարևոր է, որ բանակցային ֆորմատը մնացել է անփոփոխ, դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել. սա նախ` կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, այն է՝ չփնտրել հաղթողներ ու պարտվողներ:

Ես այն փաստի վրա եմ ուշադրություն հրավիրում, որ Ղարաբաղի մասնակցության հարց դնելով՝ բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ, որևէ կասկած չկա այդ ֆորմատի վերաբերյալ, հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

BACK_TO_TOP