Ես պաշտպանում եմ Օրբելյանին, որովհետև սխալ վերաբերմունք կա միջազգային արտիստի նկատմամբ. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+1.09 oC

Ես պաշտպանում եմ Օրբելյանին, որովհետև սխալ վերաբերմունք կա միջազգային արտիստի նկատմամբ. Արմեն Սարգսյան

11:07 01.04.2019

Արմեն Սարգսյանը, որի անունը դիտարկվում էր Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում, միացել է բողոքի ակցիային: Նա ևս սատարում է Կոնստանտին Օրբելյանին, այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Իմ անունը շրջանառվեց, որովհետև նոյեմբերին առաջարկ եղել էր արտիստների կողմից այլ թատրոնի համար, պետական որևէ առաջարկ չի եղել, ես ասել եմ, որ Օրբելյանի հետ պետք է խոսել, հասկանալ, մաեստրո Օրբելյանը մեծ արտիստ է, ու ինքը պետք է լինի»:

Նա կարծում է, որ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկել: «Ես երեկ հայտարարություն եմ արել, որ ճիշտ վերաբերմունք չի եղել, գրագետ չեն խոսել մաեստրո Օրբելյանի հետ»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ Նազենի Ղարիբյանից առաջարկ չի ստացել, իսկ բողոքի ակցիային միանալուց չի խուսափում, ասում է.

«Ես արտիստների հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, դրա համար չեմ վախենում գալ այստեղ, հետին մտքեր չկան: Ես պաշտպանում եմ Օրբելյանին, որովհետև սխալ վերաբերմունք կա միջազգային արտիստի նկատմամբ, պետք  է ուղղվի այդ սխալը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ի նոր մարզաբազայի տարածքը կազմել է 59 հեկտար

08:25 22.11.2024

ՊՍԺ-ի նոր մարզաբազայի տարածքը կազմել է 59 հեկտար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզի արվարձանում գտնվող Պուասիում շահագործման է հանձնել նոր մարզաբազան՝ ուսումնա-մարզական կենտրոն կամպուսը։ 2020 թվականից 59 հեկտար տարածքում սկսված շինարարության ծախսը կազմել է մոտ 300 միլիոն եվրո, հաղորդում է RMC Sport-ը։ Նոր մարզաբազայում կմարզվեն ակումբի բոլոր թիմերը։ Աշխատակիցների թիվը հասնում է 250-ի։ Կամպուսում գտնվում է նաև ՊՍԺ-ի դպրոցը, որն ունի 140 աշակերտ։ Inauguration […] ...

Կիմ Չեն Ընն ասել է, որ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման քաոս չի տեսել

08:20 22.11.2024

Կիմ Չեն Ընն ասել է, որ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման քաոս չի տեսել

ԱՄՆ-ի գործողությունների պատճառով միջազգային հանրությունն այժմ ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենադաժան և քաոսային շրջանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Այժմ մենք տեսնում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաքաոսային և դաժան աշխարհը»,-ասել է ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահը: Նա բացատրել է, որ Միացյալ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 22.11.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

«Չելսին» պատրաստ է 120 միլիոն եվրոյի դիմաց Ֆերնանդեսին ուղարկել

08:05 22.11.2024

«Չելսին» պատրաստ է 120 միլիոն եվրոյի դիմաց Ֆերնանդեսին ուղարկել

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իսպանական թոփ ակումբ։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Լոնդոնցիները որոշել են գումարի չափը, որի դիմաց պատրաստ են բաժանվել Ֆերնանդեսից. այն կազմում է 120 միլիոն եվրո։ 23-ամյա կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ «Բենֆիկայից» 121 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել […] ...

ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ

08:00 22.11.2024

ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք։ ...

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

00:00 22.11.2024

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...

BACK_TO_TOP