«Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից է». Ալեքսանդր Լապշին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

«Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից է». Ալեքսանդր Լապշին

22:14 30.03.2019

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Գյումրի էր բերել քաղաքի հին ճարտարապետության և պատմության նկատմամբ հետաքրքրությունը։ Շրջել է քաղաքի պատմական ու հին փողոցներով, թանգարաններով, ծանոթացել քաղաքի կենցաղին ու պատմությանը ու համոզվել է, որ Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից մեկն է։

«Հայաստանի ամենահետաքրքիր վայրերից է Գյումրին։ Ցարական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշներից մեկ էլ Գորիսում եմ հանդիպել։ Այստեղ այն ավելի ընդգծված է։ Գյումրիում ամեն ինչ տեսնելու համար նվազագույնը 1 շաբաթ է պետք։ Քաղաքը հետաքրքիր է նաև սրանով, որ ունենալով զբոսաշրջության մեծ պոտենցիալ՝ դեռ զբոսաշրջային չէ։ Ամենակարևորը՝ զբոսաշրջության զարգացման համար ենթակառուցվածքներ չկան։  Բացի դրանից՝ պետք չէ միայն քաղաքի կենտրոնի հանդեպ հետաքրքրությունը զարգացնել։ Ինձ, որպես տուրիստի, հետաքրքիր են նաև այն թաղամասերը, որտեղ դեռ երկրաշարժի հետևանքները կան։ Օրինակ՝ Ճապոնիայում ամենապահանջված տուրերը Հիրոսիման և Նագասակին են, որտեղ ցուցադրվում են աղետի հետևանքները»,- SHANTNEWS.am-ին ասել է Ալեքսանդր Լապշինը:

Գյումրիում պահպանված հին ճարտարապետությունը բլոգերի համար նաև ռուսական կայսրության պատմության մի մասնիկ է։ Շենքերից շատերը կառուցվել են ցարական տիրապետության տարիներին։

«Ճարտարապետությունը յուրահատուկ է ամբողջ Անդրկովկասում։ Գյումրին երևի միայն կարող եմ Թբիլիսիի հետ համեմատել։ Այնտեղ էլ հին ճարտարապետության նմուշներ պահպանվել են։ Մեկ էլ Գյումրին հայկական մեկ այլ պատմական քաղաքի՝ Կարսին է նման, որը պատմականորեն այնպես է ստացվել, որ հիմա Ախուրյան գետի մյուս կողմում է»,- ասել է հայտնի բլոգերը:

Ալեքսանդր Լապշինի աչքից չէին վրիպել նաև քաղաքի քանդած փողոցները։ Իհարկե, նա այս ամենը որպես ձգձգվող փողոցաշինություն չէր ընկալել, այլ որպես զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլ։ Հաջորդ տարի ծրագրում է նորից Գյումրի գալ` արդեն բարեկարգ փողոցներում զբոսնող ավելի շատ զբոսաշրջիկների տեսնելու ակնկալիքով։   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP