Ուկրաինայի նախագահական ընտրապայքարի ֆավորիտները, քարոզարշավն ու խոստումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ուկրաինայի նախագահական ընտրապայքարի ֆավորիտները, քարոզարշավն ու խոստումները

17:31 30.03.2019

Ուկրաինայում վաղը նախագահ կընտրեն: Այս երկրում սա արդեն  7-րդ նախագահական ընտրություններն են: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է միանգամից 39 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է Ուկրաինայի համար:  Մոտ 3 ամիս տևած թեժ ու սկանդալային քարոզարշավից հետո այսօր երկում «լռության օր» է:
SHANTNEWS.am-ը որոշել է խախտել լռությունը և ներկայացնել նախագահի թեկնածուներին և քարոզարշավի ամենաուշագրավ դրվագները:
Քարոզարշավի սկզբում ընտրապայքարին մասնակցելու համար գրանցվել էր նախագահի 44 թեկնածու, բայց շուտով նրանցից 5-ը, գիտակցելով իր շանսը, հանեց թեկնածությունը, որոնց թվում էր նաև ուկրաինական հայտնի «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը:
Իսկ արդեն քարոզարշավի վերջում՝ մոնիթորինգների համաձայն, ձևավորվել է թեկնածուների վարկանշային հնգյակը:

Վլադիմիր Զելինսկի

Առաջադրված ամենաանսպասելի թեկնածուն շոումեն, կատակերգու դերասան Վլադիմիր Զելինսկին է, որը ներկա պահին վարկանիշով առաջատար թեկնածուներից է, սակայն, երբ նա ամիսներ առաջ հայտարարեց իր թեկնածությունը առաջադրելու մասին, շատերը կարծեցին, որ դա շոումենի հերթական կատակն է:
«Սա ֆեյք նորություն չէ: Ես շատ լուրջ եմ տրամադրված մեր երկրի և ժողովրդի կյանքի նկատմամբ: Սա կատակ չէ»,- ասել էր Զելինսկին:
Զելինսկու հայտարարությունը սկզբում չընկալվեց, քանի որ նա այդ ժամանակ նկարահանվում էր երկրում շատ սիրված «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում, որում պատմության հասարակ ուսուցչից մեկ օրում դառնում է երկրի նախագահ: Սա այն քիչ դեպքերից է, երբ ֆիլմը իրականություն դառնալու ճանապարհին է: Ի դեպ, «Ժողովրդի ծառան» սերիալի վերնագիրը դարձել է Զելինսկու կուսակցության անվանումը:

Պյոտր Պորոշենկո

Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես առաջադրել է իր թեկնածությունը: Չնայած իր դեմ հնչած մեղադրանքներին, կոռուպցիոն սկանդալներին, նան ըստ հարցումներին երկորրդ հորիզոնականում է:
Պորոշենկոն նշում է, որ ինքը Պուտինի համար ամենաանցանկալի թեկնածուն է և պարտություն չի կրել ոչ մի ընտրությունում:
«Պուտինը շատ լավ հասկանում է, որ Ուկրաինային կորցնելով` կորցնում է կայսրություն ձևավորելու իր ծրագրերը»,- ասել է Պորոշենկոն:
Նրա քարոզարշավի ընթացքում եղել են թե´ զավեշտալի, թե´ ուշագրավ դեպքեր: Հանրահավաքներից մեկի ժամանակ Պորոշենկոն անակնկալ քաշել է մասնակիցներից մեկի քիթը: Իսկ փողոցում` քաղաքացիների հետ շփվելիս, Պորոշենկոն հարվածել է իրեն նկարող քաղաքացու հեռախոսին, քանի որ վերջինս իրեն անցանկալի հարց էր ուղղել:
Նախագահի թեկնածուի հանրահավաքներից մեկի ժամանակ նույնիսկ բախումներն են եղել: Ազգայնական կուսակցության ակտիվիստները փորձել էին շրջափակել Պորոշենկոյի ավտոշարասյունը: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով տուժել էր  15 հոգի:

Յուլյա Տիմոշենկո

Հաջորդ թեկնածուն Ուկրաինայի քաղաքական դաշտում քաջ հայտնի Յուլյա Տիմոշենկոն է: Գերագույն ռադայի պատգամավորին համարում են ամենաուժեղ ընդդիմադիր գործիչներից մեկը: Նա, ըստ հարցումների, երրորդ հորիզոնականում է:
Տիմոշենկոն այս քարոզարշավի ընթացքում հրաժարվել է իր «բրենդային հյուսքերից»` խոստանալով հաղթելու դեպքում վերադարձնել դրանք:
«Ես վստահ եմ իմ հաղթանակի մեջ և հաղթելու դեպքում խոստանում եմ վերադարձնել ուկրաինական ամազոնուհիների սանրվածքս»,- ասել է Տիմոշենկոն:
Իր ամբողջ ընտրարշավի ընթացքում Տիմոշենկոն հիմնականում քննադատություններ է հնչեցրել կառավարության չկատարած խոստումների վերաբերյալ: Ըստ քաղաքագետների` նա աչքի է ընկնում պոպուլիստական հայտարարություններով, ինչի արդյունքում միշտ ընտրություններում ունեցել է ընտրողների մեծ բանակ:
Յուլյա Տիմոշենկոն քարոզարշավի սկզբում դիմել էր ԿԸՀ և խնդրել էր ընտրապայքարից հեռացնել գրանցված թեկնածու Յուրի Տիմոշենկոյին: Նա պնդում էր, որ իր անվանակից թեկնածուի առաջադրումը միտումնավոր է արվել՝  իրենից ձայներ գողանալու պատրվակով:

Յուրի Բոյկո

Առաջատար թեկնածուներից է նաև երկրի նախկին փոխվարչապետ, էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախկին  նախարար Յուրի Բոյկոն: Իր նախընտրական ծրագրում Բոյկոն խոստացել է բանակցությունները վարել Դոնբասի հարցով բոլոր կողմերի հետ: Բոյկոն նաև խոստացել է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ընտրություններից 10 օր առաջ նա մեկնել է Մոսկվա և հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Բոյկոյի ընտրարշավի կարգախոսն է. «Վերադարձնե´նք ուկրաինացիներին արժանապատիվ կյանքը»:

Անատոլի Գրիցենկո

Նախընտրական քարոզարշավում աչքի է ընկել նաև երկրի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն: ԱՄՆ-ում կրթություն ստացած քաղաքական գործիչն առաջնորդվում է «Արա´, ինչպես ես» կարգախոսով:
Թեկնածուն նույնպես ունի հակառուսական դիրքորոշում:
«Աշխարհի խաղաղության ամենամեծ սպառնալիքը և աշխարհի ապակայունացման ամենամեծ գործոնը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասել է Գրիցենկոն:
Գրիցենկոն նաև խոստացել է հնարավոր բոլոր միջոցներով վերադարձնել Դոնբասը և կրճատել պաշտոնյաների թիվը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP