23:59 31.03.2019
«Հարկային փոփոխություններ անելու պահանջի մեկնարկը տրվել է դեռևս 2016 թվականին: Հարկային քաղաքականությունն ազդում է քո տնտեսության վրա՝ և՛ կարճաժամկետ ժամանակահատվածի, և՛ երկարաժամկետ»,- «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի բարեփոխումներին:
Ըստ Վարդան Արամյանի՝ պետք է մտածել և համաձայնության գալ մի քանի սկզբունքների հարցում: Հասկանալ, թե ինչ տնտեսական աճ ենք պատկերացնում՝ առաջարկով մղվո՞ղ, թե՞ պահանջակով քաշվող։
«Պահանջարկով քաշվող տնտեսական աճ մենք ունեցել ենք մինչև 2008 թվականը, հետո տեսանք, որ դա կայուն չէ: Հետևաբար՝ պետք է լինի առաջարկով մղվող: Դրա համար պետք է, որ մենք սպառումն ավելի շատ հարկենք, ավելի քիչ հարկենք արտադրական գործոնները: 2016 թվականին մենք կատարեցինք մեկ ախտորոշում, այդ վերլուծությունը մեզ ցույց տվեց, որ հարկային քաղաքականության մեջ պետք է փոփոխություններ կատարենք: Բայց պետք է նաև կատարել «տնային աշխատանք» մի քանի ուղղություններով՝ մինչև որ ընդհանուր քաղաքականությունը կդրվի սեղանի վրա: Ես ճիշտ չեմ համարում կամ խիստ վտանգավոր եմ համարում, երբ որ դու քննարկման սեղանի վրա դնում ես մի փաստաթուղթ, հետո կամաց-կամաց սկսում ես նահանջներ անել: Դա ստեղծում է սպասում հանրության մեջ, կոնկրետ վարքագիծ, սովորեցնում ենք հանրությանն ու տնտեսվարողներին, որ ցանկացած հարց կարող ենք լուծել ցույցերի միջոցով: Սա խիստ վտանգավոր է, որովհետև դա նշանակում է վաղը, մյուս օրը նույնիսկ եթե շատ խելացի, հավասարակշռված փաստաթուղթ էլ դնենք սեղանի վրա, դժգոհներ կլինեն»,- ասել է Արամյանը՝ հավելելով, որ վարքագծի փոփոխություն՝ նշանակում է վերաիմաստավորում, ինչն էլ իր հերթին, որ հասարակության ինչ-որ մի հատված պետք է տուժի, մի մասը բեռն ավելի շատ պետք է իր վրա վերցնի, մյուս մասը՝ ավելի քիչ: Չի լինի այնպես, որ բոլորը շահեկան դիրքերում լինեն: Պետք է անել այնպես, որ բոլորը շահեկան վիճակում հայտնվեն երկարաժամկետ ծրագրերի արդյունքում»,- ասել է նա:
Զրույցի ժամանակ հիշվել է գազավորված ընպելիքների, փաստաբանների հարցում առաջարկված փոփոխությունների մասին: Դրանք ծրագրվեցին, բայց ընթացք չստացան:
Մանրամասները՝ տեսանյութում։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...