18:28 29.03.2019
Քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:
Հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվել են ՀՀ գլխավոր դատախազը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Դատավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նկատի ունենալով կատարված հանցագործությանը դատավորի առնչություն ունենալու հիմնավոր կասկածի առկայությունը և այն հանգամանքը, որ քրեական գործով ձեռք բերված նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ, ազատության մեջ մնալով, դատավորը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Քննության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդություններն էլ այսօր Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...