14:29 29.03.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ-ում, խոսելով Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու ու Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ասել է.
«Ադրբեջանը սթափ չի գնահատում իրավիճակը: Արցախի Հանրապետությունն անկախ Հանրապետություն է, և բոլոր բանակցությունները պետք է ընթանան Արցախի քաղաքացիների դիրքորոշման ընդունման շուրջ, իսկ դա հստակ է, որ ԱՀ-ն անկախ է»:
Իսկ սա նշանակում է, որ բանակցային սեղան վերադառնալու հարցը քննարկման ենթակա չէ, կարծում է նա: «Եկեք տեսնենք մի պարզ օրինակ: Այսօր հակամարտում են, Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ՀՀ կողմից գրավում, Ադրբեջանի Հանրապետությունն սպառնում է բնաջնջմամբ, թմրամոլի նման տևական ժամանակ մեզ էլ է սպառնում, և իհարկե պետք է ստանա միջազգային հանրության ադեկվատ գնահատականը»:
Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Գոլանի բարձունքի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է նախադեպ դառնալ նաև մեզ համար, Աբովյանը պատասխանել է.
«Թրամփը ստորագրել է փաստաթուղթը, ՄԱԿ-ը չի հաստատել, մի քիչ վտանգավոր էլ է, որովհետև գնում են պրոցեսներ, գոյություն չունի պատմության մեջ, երբ անկախ պետությունը, որ անկախությունը ստացել է պատերազմով, ինչ-ինչ պատճառներով հետ վերադառնալու հարց չկա: Մենք ունենք Շահումյանի շրջանի խնդիր, Ադրբեջանն օկուպացրել է Արցախի տարածքը, դրա մասին չխոսենք: Ես չեմ էլ կասկածում, որ բոլոր այն տարածքները, որոնք օկուպացված են, վաղ թե ուշ կվերադառնան տերերին, բայց կարևորը հիմա հասցնենք հետևյալը, գոյություն ունի Արցախի Հանրապետություն, որի հետ պետք է լիարժեք հավասար հարաբերություններ լինեն, դա անհնար է չլինի»:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...