13:50 29.03.2019
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 25 նոր աշխատատեղ և իրականացվել 2 մլրդ 250 մլն ՀՀ դրամի ներդրում:
Կազմակերպությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ողջ համակարգերի արտադրություն: Մինչ այժմ, կառավարության կողմից ընդունված որոշումներով ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի համար ԱԱՀ-ն հետաձգելու և մաքսատուրքից ապրանքների ազատման արտոնություններ էին սահմանված: Այժմ սահմանվում է արտոնություն 3-րդ փուլի համար:
«Երրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ամենախոշոր հատվածը: Մոտ 9 մլրդ դրամի ապրանքներ կներկրվեն, որոնք ծառայելու են արտադրության ընդլայնման համար: Համապատասխանաբար 1.8 մլրդ դրամի չափով ԱԱՀ վճարումը կհետաձգվի և կսահմանվի 611.902 000 դր-ի մաքսատուրքից ազատման արտոնություն, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 7.4 մլն դրամ»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
08:40 01.11.2024
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. ՕրբանԵվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...
08:30 01.11.2024
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ ՍիմիդյանՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...
08:20 01.11.2024
Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ինՀոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […] ...
08:10 01.11.2024
Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համարԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիա-ԵՄ ռազմավարական երկխոսության արտաքին և անվտանգության քաղաքականության առաջին հանդիպմանը։ Սպասվում է, որ նա կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ և կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում, […] ...
08:01 01.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձաններըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու ժամվա ընթացքում ավելի քան 15 հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռմբակոծվել են Ղբեյրի, Հարեթ Հրեյք, Բուրջ ալ Բարաջնի և Դուվար Քաֆաաթ շրջանները։ Օդային հարձակումների առաջին շարքն իրականացվել է գիշերվա ժամը երկուսի մոտ (Մոսկվայի ժամանակով 3։00)։ Ուժգին պայթյունների ձայները հասել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասեր։ Ծխի […] ...
00:00 01.11.2024
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ AxiosAxios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...