Ընդդիմադիրների գնահատականը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ քվեարկությանը չներկայանալու հանգամանքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ընդդիմադիրների գնահատականը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ քվեարկությանը չներկայանալու հանգամանքին

13:16 29.03.2019

Ինչպիսի՞ն են ընդդիմադիրների գնահատականներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով նիստի հետաձգման հանգամանքին, ԱԺ միջանցքներում փորձել են պարզել լրագրողները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասել է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնակցեց, գրանցվեց, մնացածը պետք է ասեն այն պատգամավորները, ովքեր բացակայում են, բացակայության գնահատականը ո՞րն է: Որևէ մեկը չի կարող ասել, գոյություն ունի անմեղության կանխավարկած, չենք կարող մեղադրել մարդկանց՝ չիմանալով՝ ինչ պատճառով են բացակայում, գուցե այնպիսի պատճառ կար, որ բոլորս համարենք հարգելի»:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է. «Չեմ կարող գնահատական տալ, նպատակահարմար համարել կամ ոչ, որովհետև իրենց խմբակցության որոշումն է, ժամը 11-ին էր, կարող էին գալ, թե ինչու չեն եկել, հարցերի պատասխանները թող իրենք տան»:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը, որը մասնակցում էր պետաիրավական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգը և վիճահարույց էր «նոր» և «կրկին» եզրույթների հարցը, վստահ չէ, որ այս պատճառով է ստեղծվել այս իրավիճակը: Այսինքն՝ օրենքի նախագծում մնացել էր «նոր» եզրույթը, որին կողմ էին ընդդիմադիրները: Գնահատելով իրավիճակը՝ Պետրոսյանն ասաց.

«Վակուումը փաստորեն մնում է չփակված: Պետաիրավական հանձնաժողովում եղան տարաձայնություններ, տեղեկացա, որ կոնսենսուս եղել է այն առթիվ, որ նոր բառը պահպանվի, երեկ էլ եղավ քննարկում, որ նոր բառի հարցում տարակարծություններ եղան, բայց ինչի՞ չեն ներկայացել, պատճառը ո՞րն է, չեմ կարող պատասխանել, մեր ֆրակցիան ամբողջությամբ ներկա էր, մյուսների վարքագծի մասին չգիտեմ: Եթե ապրիլի 1-ի դրությամբ չստացվեց, մնում է իրավիճակը նույնը, չկարգավորված այս մասով, այսինքն՝ ՍԴ թափուր տեղը չի լրացվելու, ոչ միայն մեր աշխատանքը, այլև ամբողջ նիստը չի կայացել: Իսկ  ճի՞շտ են արել, որ Արցախ են գնացել, թե՞ ոչ, ո՞նց կարող եմ էդ հարցին պատասխանել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

BACK_TO_TOP