Լավ առիթ է խոսելու քաղծառայության համակարգում խնդիրների վերաբերյալ. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Լավ առիթ է խոսելու քաղծառայության համակարգում խնդիրների վերաբերյալ. Տիգրան Ավինյան

13:16 29.03.2019

ՀՀ կառավարության մարտի 29-ի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության 2018 թ. հունիսի 15-ի N 706-Ն և դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին » նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագիծը երկու մասից է բաղկացած՝ մեկը բյուջեների կատարման կարգի վերաբերյալ է, թե ովքեր են իրավունք ունենալու ստորագրել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ծախսային մասին վերաբերող փաստաթղթերը, իսկ երկրորդ մասը վերաբերում է 2019 թ. բյուջեի կատարման միջոցառումներին: Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվում է վերաբաշխում անել՝ հաշվի առնելով, որ ինչպես անցյալ տարի, երբ քննարկում էին Ծրագրերի իրականացման գրասենյակի՝ նախարարության կառուցվածքի մեջ ներառելու որոշման նախագիծը:

«Մենք նախորդ տարի նախատեսեցինք և արձանագրվեց, որ պետք է այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են աշխատանքների մեջ, նրանց համար առնվազն վարձատրության մասով վատթարացում չլինի, այստեղ դրա լուծման ճանապարհներից մեկը նաև իրենց առաջարկելն է, որ ներգրավվեն ոչ միայն որպես քաղծառայող, այլև հնարավոր լինի կնքել աշխատանքային պայմանագրեր և որպես խորհրդատու ներգրավել»,- ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ռիսկերն ինչպես են գնահատում, էական ձգձգումներ ծրագրի հետ կապված կանխատեսո՞ւմ են, թե՞ ոչ:

Ջանջուղազյանն արձագանքեց, թե չի կարծում, որ հնարավոր է ձգձգել ավելի շատ, քան մինչև հիմա ձգձգվել են վարկային ծրագրերի իրականացումները:

ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը կառավարությունից երեք օր ժամկետ խնդրեց նախագիծը քննարկելու համար, քանի որ որոշ վերապահումներ կան, այն է՝ եթե տվյալ գործառույթը պետք է իրականացնի և քաղծառայողը և փորձագետը, նա քաղծառայողից ավել չի կարող ստանալ:

«Քանի օր պետք է, կարող ենք քննարկել, տասնամյակներով սպասել ենք այս արդյունքներին, այնպես որ մի քանի օրը խնդիր չի լուծում»,- ասաց Ջանջուղազյանը՝ կոչ անելով հարցին վերաբերվել բովանդակային մասով:

Տիգրան Ավինյանը ևս կոչ արեց հարցը նաև բովանդակային առումով դիտարկել և պայմանավորվածությունների շրջանակում, քանի որ խորքային փոփոխություններ են տեղի ունենում, այդպիսի փոփոխություններ տեղի են ունենալու նաև համաձայնագրում:

«Եկեք իրապես ձևով կամ բյուրոկրատիայով, որով պոտենցիալ կարող էինք սահմանափակված լինել, չառաջնորդվել, խոսքը մեծ ծրագրերի մասին է, դրանց շարունակականությունը կարևոր  է, նաև լավ առիթ է խոսելու քաղծառայության համակարգում խնդիրների վերաբերյալ»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

09:26 25.11.2024

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան կարծում է, որ հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ի վերջո հանգեցրել են նախագահի և վարչապետի հրաժարականին, վնաս են հասցրել հանրապետության իմիջին, սակայն իրավիճակը անդառնալի չէ։ Այս մասին նախկին նախագահը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Նոյեմբերի 15-ին Սուխումում ընդդիմության ներկայացուցիչները գրավել են կառավարական շենքերի համալիրը՝ ներառյալ խորհրդարանը, նախագահի վարչակազմը և կառավարությունը: […] ...

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

BACK_TO_TOP