Քննարկվել են Շիրակի մարզի առողջապահական ոլորտի խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Քննարկվել են Շիրակի մարզի առողջապահական ոլորտի խնդիրները

23:21 28.03.2019

Շիրակի մարզի առողջապահական համակարգի խնդիրներից ու բարելավման հնարավոր ուղղություններից այսօր խոսել են ոլորտի ներկայացուցիչները: Քննարկումը կազմակերպվել էր մարզպետարանի նոր նախաձեռնության՝ հանրային հաշվետվողականության հարթակի շրջանակներում: Իսկ առողջապահության համակարգի խնդիրները շատ են: Կադրերի պակաս, ֆինանսական խնդիրներ, հիվանդի գրպանի պարունակությանը նայելու սովորություն… խնդիրներն անփոփոխ են: Դրանց մասին խոսել են հասարակական սեկտորի ներկայացուցիչները, իսկ հիվանդանոցների տնօրենները դժգոհել են, որ հաճախ պոլիկլինիկաների դերն իրենք են կատարում, բայց դրա համար ֆինանսավորում չեն ստանում:

«Ժամը 16:00-17:00-ից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնը վերածվում է պոլիկլինիկայի, որովհետև ժամը 17:00-ից պոլիկլինիկաները չեն աշխատում: Իսկ մեզ ոչ մի լումա չի տրամադրվում այդ հիվանդներին սպասարկելու համար, քանի որ այդ հիվանդների հասանելիք գումարներն արդեն տրամադրվել են տարածքային պոլիկլինիկաներին»,- ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

 

Իսկ պոլիկլինիկաների վատ աշխատանքը քննարկման մասնակիցները պայմանավորել են տնօրենների անպարտաճանաչությամբ:  Տնօրեններն իրենց տեղում չեն, պոլիկլինիկաներն էլ աշխատում են մինչև ժամը 17։00-ն:

Շիրակի մարզի բուժհաստատությունների ղեկավարները խոսել են նաև կոռուպցիոն ռիսկերից և բժիշկների պակասից: Քննարկմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը: Նա խոսել է այն մասին, որ նախարարությունը կադրերի պակասը լրացնելու ծրագիր ունի մարզերում:

«Անցած տարի նպատակային օրդինատուրայի 49 տեղ է պետպատվերով իջեցվել, որպեսզի հետո երիտասարդ մասնագետները գնան մարզեր և աշխատեն: Ինչ վերաբերում է 2019-ի տեղերին, ապա սկզբի համար վեր ենք հանելու այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթություն ունեն»,- ասել է Հովհաննես Հարությունյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

19:58 27.11.2024

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

19:54 27.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ճանապարհահատվածի մշակման աշխատանքներով պայմանավորված՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Արթիկի տարածաշրջանի […] ...

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

19:50 27.11.2024

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 27-ին հանդիպել են «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ: Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր: Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Կողմերը […] ...

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

19:46 27.11.2024

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական հարթակում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։ ...

BACK_TO_TOP