Նախագահ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Նախագահ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

14:17 02.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ: 

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար հոբելյանական է. այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: 

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այդ համատեքստում բարձր գնահատել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ մաղթելով հանձնաժողովի 30-րդ նիստի մասնակիցներին արգասաբեր աշխատանք՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման: 

Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը հակիրճ ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նա կարևորել է երկու երկրների տարածաշրջանների միջև ընդլայնվող համագործակցությունը և նշել, որ այն խորհրդարանականների կողմից ևս խթանելու նպատակով հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարածաշրջաններից մեկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

20:14 26.11.2024

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական ​​դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

20:10 26.11.2024

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

20:04 26.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...

BACK_TO_TOP