Գյումրեցի մասնագետների ստեղծած հավելվածները ներդրվել են նաև ԱՊՀ երկրներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրեցի մասնագետների ստեղծած հավելվածները ներդրվել են նաև ԱՊՀ երկրներում

14:18 28.03.2019

Ժամանակի ու ֆինանսական միջոցների խնայողություն, մարդկային գործոնի նվազեցում և սպասարկման որակի բարձրացում: Բիզնեսի գրեթե բոլոր ոլորտներում այսօր այս մոտեցումներով են առաջնորդվում: Նորարարական գաղափարներով երիտասարդները ստեղծում են այնպիսի  բջջային հավելվածներ ու  համակարգչային ծրագրեր, որոնք ֆինանսական շուկան  դարձնում են հեշտ կառավարելի, իսկ սպասարկումը` մատչելի:

Սպասարկման ոլորտում մարդկանց հերթ կանգնելու սովորությունը դեռ չի փոխվել` ոմանք կարող են ճարպիկ գտնվել ու հերթից առաջ անցնել, իսկ նման դեպքերում քիչ չեն նաև վեճերը: Այս խնդիրն աստիճանաբար սկսեց կարգավորվել  բանկային ոլորտում, ներդրվեցին հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգեր:
Խոսքը կտրոններ տրամադրող ու հերթեր կառավարող այս սարքերի մասին է, որոնք արտադրվում են Հայաստանում, իսկ ծրագրավորման հեղինակները գյումրեցի մասնագետներն են:
Նորարարական գաղափարներով երիտասարդները ստեղծել են հատուկ ու առանձնացված բաժիններով թվային ծրագրեր, որոնք հարմարեցված դետալներով տեղադրվում են հերթեր կարգավորող սարքերում:

Տեխնոլոգիական նորարարությունների հեղինակները քաղաքացիների ժամանակը խնայելու համար ստեղծել են նաև բջջային հավելված, որը սպասարկման ծառայություններ մատուցող այլ ընկերություններում ևս նախապես ու առցանց հերթագրվելու հնարավորություն է տալիս:

Earlyone. այսպես է կոչվում այն բջջային հավելվածը, որից օգտվում է մոտ 100 հազար քաղաքացի. այն անընդհատ համալրվում է նոր բաժիններով: Հավելվածն արդեն դարձել է բազմալեզու և կիրառվում է նաև ԱՊՀ մի քանի  երկրում:
Գյումրիում հիմնադրված «Ռեսալ Սոֆթ» ընկերության մասնագետների ստեղծած բջջային հավելվածն էլ նախատեսված է առևտրի ոլորտում աշխատող առաքիչների համար, փոխարինում է թուղթ ու գրիչով աշխատանքին, իսկ մուտքագրված տեղեկությունը անմիջապես փոխանցվում է ընկերության բազա կամ պահպանվում բջջայինում:
Համակարգչային ավտոմատացման ծրագրով բիզնեսը դառնում է  կառավարելի. ընդամենը մեկ մոնիտորով ընկերության ղեկավարը կարող է հետևել բոլոր աշխատակիցների գործունեությանն ու հանձնարարականների կատարման ընթացքին:
Բիզնես գործընթացների կառավարումը համակարգչային ծրագրերի միջոցով ընկերություններին ընձեռում է ժամանակի և ֆինանսական միջոցների խնայողություն, բայց և հանգեցնում է աշխատուժի  օպտիմալացման: Մնում է, որ մարդկային ռեսուրսը  տվյալ ընկերությունները կարողանան օգտագործել այլ  ուղղություններում:
Այս ծրագրերն ու հավելվածներն արդեն ներդրված են նաև ռուսաստանյան  խոշոր ընկերություններում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

BACK_TO_TOP